Դարձիր Ձմեռ պապ. կախարդանքի մասին

Դարձիր Ձմեռ պապ. կախարդանքի մասին

«Դարձիր Ձմեռ պապ» նախագիծը պարզապես նվերների պատմություն չէ, այն սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների մասին է։ Այս գյուղերը հեռու են մեզ բոլորիս հայտնի աշխարհից, և առավել հետաքրքիր է այն կիսել մարդկանց հետ:

Այնտեղ ապրող երեխաների ֆենոմենը յուրահատուկ է. այս «փոքր մարդկանց» մեջ շատ բան կա թաքնված։ Ձեզ նայում են լուրջ, գիտակից, մտածված հայացքով։ Խոսում են վստահ, խիստ ու հստակ։ Բացառիկ ուշադրությամբ նայում են քեզ, ստուգում, գնահատում։ Նրանց համար դժվար է վստահել ու բացվել։

Միևնույն ժամանակ նրանք լի են միամտությամբ, թեթևությամբ և անհոգությամբ։ Նրանք քեզ նայում են սիրալիր, ամաչկոտ ու ժպիտն աչքերում պահած։ Նրանք քաշում են իրենց ձեռքերը դեպի իրենց, բարևում են և գրկում: Նրանց մեջ հրաշալիորեն արտացոլվում է  մանկան մաքուր սրտի ու մեծահասակի մտքի միահյուսումը:

Նրանք դեռ շատ բան ունեն հասկանալուիրենց  և այս աշխարհի մասին: Եվ մենք նրանց պետք է օգնենք այս հարցում, թեկուզ ջերմ ժպիտով կամ նվիրական երազանքների իրականացման հարցում օգնելով։

Երեխաներն ամենուր նույնն են։

Հրաշքը, որ նրանք ապրում են, ամենուր նույնն է։

Նրանց մեջ ծնված հույզերը՝ ամենուր նույնն են։

Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ ասացին Հայաստանի սահմանամերձ գյուղերի երեխաները Ամանորի նվերները բացելիս։ Նրանք կրկին մաղթեցին խաղաղություն և հանգստություն։

Իսկ մենք էլ մեր հերթին համերաշխ ենք նրանց հետ, երեխաների հետ, ովքեր ժամանակից շուտ մեծացան, բայց նրանք արդեն հստակ հասկանում են, որ երեխաներն ամենուր նույնն են։

Շուտով մենք կսկսենք ձեզ հետ կիսվել նրանց հետ մեր ծանոթությունների պատմություններով։ Անհրաժեշտ է, որ դուք իմանաք նրանց մասին և նրանց հետ ոգեշնչվեք  բացահայտել ձեր սեփական աշխարհը: