Skip to main content

«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

11-ամյա Բաթը շարունակում է վստահ քայլեր կատարել դեպի նոր հնարավորություններ

11-ամյա Բաթն իր փոքրիկ, բայց ոգեշնչող հաղթանակներով ապացուցում է, որ անհնարինը հնարավոր է։ Մանկական ուղեղային կաթվածն ու զարգացման հապաղումը որոշակի սահմանափակումներ են դրել նրա կյանքում՝ տղան դեռ չի խոսում և ունի ֆիզիկական թուլություն, սակայն նրա մեծ կամքն օգնում է հաղթահարել ամեն ինչ։

Այս ձեռքբերումները հետևողական աշխատանքի արդյունք են։ Բաթն ամեն տարի բուժման փուլեր է անցնում Կոշի վերականգնողական կենտրոնում, որտեղ նրան շրջապատում են հոգատար մասնագետներ՝ ֆիզիոթերապևտներ, լոգոպեդ, հոգեբան և մանկավարժ։ Այնտեղ ստացվող ֆիզիոթերապևտիկ ու էրգոթերապևտիկ բուժումները, այդ թվում՝ մերսումները, տալիս են իրենց շոշափելի արդյունքները․ մկաններն ավելի ճկուն են դառնում, և նոր շարժումներ են ի հայտ գալիս։

IMAST app-ի հետ համագործակցության միջոցով և մեր սրտացավ աջակիցների միասնական ջանքերով հաջողվեց հավաքել անհրաժեշտ 381,800 ՀՀ դրամը՝ ապահովելով Բաթի հերթական ստացիոնար վերականգնողական բուժումը։ Այս բուժման փուլը կենսական նշանակություն ունի նրա ֆիզիկական վիճակի հետագա բարելավման, արդեն ձեռք բերված կարողությունների զարգացման և առօրյա դժվարությունների մեղման համար։

Անչափ շնորհակալ ենք IMAST հարթակին՝ մեր կողքին լինելու համար և մեր բոլոր նվիրատուներին՝ անսահման հոգատարության համար։ Ձեր աջակցության շնորհիվ Բաթն այսօր ունի ավելի ապահով ու լուսավոր ապագա կերտելու հնարավորություն։

Կիսվել։