Օգտագործման պայմաններ

Օգտվելով մեր կայքի (www.kdobru.com) նվիրաբերության համակարգից՝ Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք:  

«Շտապիր դեպի բարին» երեխաների և քաղաքացիների աջակցության բարեգործական հիմնադրամը և «Մենք» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում գրանցված (ՀՎՀՀ՝ 08220919) «Շտապիր դեպի բարին» երեխաների և քաղաքացիների աջակցության հիմնադրամ (այսուհետ` Հիմնադրամ): «Դուք» տերմինը վերաբերում է այս կայքն օգտագործողին կամ դիտողին: 

Հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»: 

Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են՝ համաձայն ՀՀ օրենսդրության:

Տեղեկությունների հավաստիություն

Դուք հավաստում եք, որ նվիրաբերության ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են: 

Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն

Երբ Դուք այցելում եք Կայք կամ Մեզ էլ. փոստով նամակ եք ուղարկում, Դուք հաղորդակցվում եք Մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստանալու մեր էլեկտրոնային հաղորդագրությունները: 

«Շտապիր դեպի բարին» երեխաների և քաղաքացիների աջակցության հիմնադրամն իր բարերարներին ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ (emails). 

  • վճարումը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը, նվիրաբերության հետ կապված խնդրի դեպքում՝ չեղարկման վերաբերյալ նամակ,
  • Մեր նորությունների, տարատեսակ հայտարարությունների և միջոցառումների վերաբերյալ նամակներ, որից կարող եք հրաժարվել ցանկացած պահի:

Անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում

Կայքի որոշ հատվածներ պահանջում են որոշակի անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում: «Շտապիր դեպի բարին» երեխաների և քաղաքացիների աջակցության հիմնադրամը հավաքում, օգտագործում և փոխանցում է ձեր անձնական տվյալները՝ մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նշված պայմանների համաձայն, որը մաս է կազմում սույն Պայմաններին: Մեր Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում և օգտագործում ձեր տվյալները:

Երրորդ կողմի հղումներ

Կայքում կարող են առաջարկվել որոշ երրորդ կողմի ծառայությունների կամ կարող են տեղադրված լինել որոշ հղումներ դեպի այլ կայքեր և Ձեր կողմից դրանց օգտագործումը ենթակա է այդ կողմերի համապատասխան օգտագործման և գաղտնիության պայմաններին։ Դրանք «Շտապիր դեպի բարին» երեխաների և քաղաքացիների աջակցության հիմնադրամի վերահսկողության տակ չեն և մենք պատասխանատու չենք այդ կայքերի համար։

Նվիրաբերության հետ կապված խնդիրներ

Նվիրաբերության հետ կապված որևէ խնդրի կամ ցանկացած այլ հարցի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. փոստի հասցեով՝ help@kdobru.com:

Կայքի պատասխանատվությունը

Կայքում կատարված Ձեր նվիրաբերությունը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին Մեր կողմից ուղարկվում է նվիրաբերությունը հաստատող նամակ, որում նշված են նվիրաբերության բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր, իսկ սույն քաղաքականությունը համարվում է այդ պայմանագրի անբաժանելի մաս: Այդ պահից նվիրաբերությունը համարվում է կատարված:

Նվիրաբերության կատարումից սկսած՝ Ձեր նվիրաբերած գումարն անցնում է Հիմնադրամի տնօրինության տակ:

Հիմնադրամն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, եթե դա պայմանավորված է արտակարգ իրավիճակի հանգամանքներով, որոնք ի հայտ են եկել նվիրաբերությունը ստանալուց հետո, եղել են Մեր վերահսկողությունից դուրս, և որոնք Մենք չէինք կարող կանխատեսել, դրանցից խուսափել կամ հաղթահարել: 

Եթե սույն պայմաններից որևէ մեկը ճանաչվի անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այն կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավերական համարվել: