Ընդունենք բարության ուժը

Դարձնենք աշխարհն ավելի առողջ և երջանիկ

Մեր մասին

«Շտապիր դեպի բարին» հիմնադրամը գաղափարակիցների թիմ է՝ միավորված մեկ ընդհանուր նպատակով․ ստեղծել համայնք՝ օգնելու հայ երեխաներին Հայաստանում և նրա սահմաններից դուրս: «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամը ավելի քան 10 տարի աջակցում է Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող երեխաներին՝ կրթության, առողջապահության, սոցիալական և հոգեբանական ոլորտներում: Հիմնադրամն աջակցում է առողջական խնդիրներով երեխաներին, սոցիալապես անապահով ընտանիքներին, ինչպես նաև համագործակցում է դպրոցների, մանկապարտեզների ու մանկատների հետ: Միասին մենք նրանց տալիս ենք առողջ, ամուր ու երջանիկ ապագայի հնարավորություն։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մենք կարևորում ենք մեր կամավորների և գործընկերների ներդրումները, որոնք նպաստում են ընկերական միջավայրի զարգացմանը: Կարևոր որոշումներն ընդունվում են հավաքականորեն՝ հաշվի առնելով ողջ թիմի կարծիքները։

ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ

Թափանցիկությունը մեր աշխատանքի հիմքն է, որն ապահովում է հաշվետվողականություն, հիմնավորված ծրագրեր և ծախսեր:

ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

Մենք կամուրջներ ենք կառուցում Հայաստանի և Սփյուռքի միջև՝ օգնության ձեռք մեկնելով հայ երեխաներին բոլոր երկրներում և տարածաշրջաններում:

Մեր թիմը

Մենք ալտրուիստ կամավորների թիմ ենք՝ միավորված ընդհանուր երազանքով և այլ մարդկանց կյանքը բարելավելու անկեղծ ձգտումով:

Ելենա Հակոբյան

Նախագահ

Յուլիա Մուրադյան

Հոգաբարձուների խորհուրդի անդամ

Զառա Սուքիասյան

Նախագծերի ղեկավար

Անի Մարտիրոսյան

Աուդիտոր

Ալեքսանդր Աբգարյան

Հոգաբարձուների խորհուրդի անդամ

Մարիամ Նազարյան

Հայաստանյան ներկայացուցիչ

50426
Շահառուներ
568
Կամավորներ
76
Գործընկերներ
$ 260 K
Նվիրաբերություններ

Գործընկերներ

Գործընկերների հետ մեր նպատակներն ավելի իրական են, իսկ աշխատանքը՝ ավելի արդյունավետ:

Մենք կարիք ունենք կամավորների օգնության, ովքեր կիսում են մեր արժեքները

Մենք բարձր ենք գնահատում քո աշխատանքը և մեծապես

կարևորում քո դերը հիմնադրամի գործունեության մեջ