Skip to main content

«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Վալերը ստացել է կենսական նշանակություն ունեցող հերթական վերականգնողական բուժումը

14-ամյա Վալերը ամեն օր փոքրիկ, բայց կարևոր հաղթանակներ է տանում։ Մանկական ուղեղային կաթվածի և զարգացման հապաղման պատճառով տղան չի խոսում և ունի ֆիզիկական թուլություն, սակայն նրա կամքն ու ապրելու ձգտումը հիացնում են բոլորին։

Այս փոքրիկ, բայց հսկայական առաջընթացները շարունակական ու հետևողական աշխատանքի արդյունք են։ Ամեն տարի Վալերը բուժման փուլ է անցնում Կոշի վերականգնողական կենտրոնում, որտեղ մասնագիտական թիմը՝ ֆիզիոթերապևտը, էրգոթերապևտը, լոգոպեդը, հոգեբանն ու մանկավարժը, օգնում են նրան ամրապնդել մկաններն ու ձեռք բերել նոր հմտություններ։

IMAST app-ի հետ համագործակցության և հաջողված դրամահավաքի շնորհիվ հավաքվեց 381,800 ՀՀ դրամ, ինչի շնորհիվ ապահովվեց Վալերի հերթական ստացիոնար վերականգնողական բուժումը։ Այս բուժման փուլն անփոխարինելի է նրա ֆիզիկական վիճակը բարելավելու, ձեռքբերումները պահպանելու և առօրյա դժվարությունները մեղմելու համար։

Շնորհակալություն ենք հայտնում IMAST app-ին և մեր բոլոր սրտացավ նվիրատուներին․ ձեր վստահության և աջակցության շնորհիվ Վալերը մենակ չէ այս դժվարին, բայց հույսով լի ճանապարհին։

Կիսվել։