«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Աջակցեք «Շտապիր դեպի բարին» հիմնադրամին՝ օգտվելով  Yandex Go տաքսիներից

Yandex Go հավելվածի օգտատերերի համար  հասանելի է նոր գործառույթ՝ այժմ կարող եք բաժանորդագրվել նվիրատվություններին՝  ուղևորություններ պատվիրելիս: Ամեն ամիս @yandex.go.armenia-ն իր հաշվին կկրկնապատկի հավաքագրված գումարը։ Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր հիմնադրամը նույնպես միացել է նախագծին, և այժմ տաքսի պատվիրելով՝ միաժամանակ դուք կարող եք դառնալ հատուկ բարեգործական նպատակի մասնակից։ Ձեր կատարած յուրաքանչյուր ճամփորդությունը ներդրում է հիմնադրամի և նրա նախագծերի զարգացման գործում:

Մեզ աջակցելու համար՝  Yandex Go հավելվածի  «Օգնենք միասին» բաժնում ընտրեք գումարներից մեկը՝ 10, 30, 50, 100 կամ 500  ՀՀ դրամ ։ Դրանից հետո  քարտով վճարում կատարելու դեպքում ՝  ընտրված գումարը կավելացվի ձեր յուրաքանչյուր ուղևորության արժեքին: Պարզ և ամենօրյա գործընթացների շնորհիվ դուք կարող եք կենսական գործեր կատարել՝ օգնելով կարիքավորներին և մասնակցելով մեր բժշկական, կրթական, սոցիալական և այլ նախագծերի իրականացմանը: Աջակցելը  հարմար է և կարևոր: Միացե՛ք և կատարե՛ք բարի գործեր՝  հեշտ և պարզ քայլերով:

Կիսվել։