
Սոցիալական ազդեցությունը ձեռներեցության, մարդասիրության և կամավորության միջոցով Հայաստանում
2024 թվականի սեպտեմբերի 17-20-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանում անցկացվեց Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Հայաստանի և սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը քննարկվեցին միասնական հարթակում՝ տարբեր ձևաչափերի շրջանակներում: Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթնաժողովը հյուրընկալեց սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների:
🔹Ջինիշյան հիշատակի հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Էլիզա Մինասյանը,
🔹«IMAST»-ի հիմնադիր, սոցիալական ձեռներեց, «GeekBrains» առցանց կրթական հարթակի համահիմնադիր Հայկ Հայրապետյանը,
🔹«Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամի նախագահ Ելենա Հակոբյանը,
🔹Կանանց աջակցության կենտրոնի զարգացման տնօրեն Անի Ջիլոզյանը,
🔹Լոնդոնի Վեսթմինսթեր քաղաքի քաղաքապետարանի գլխավոր քաղաքականության և օրենսդրության մասնագետ, DiasPro ծրագրի մասնակից Վանուհի Պետրոսյանը։
Այս քննարկումը կարևոր հարթակ էր սոցիալական ձեռներեցության, բարեգործության և կամավորության դերի գնահատման համար Հայաստանում: Նստաշրջանը նորարարական գաղափարների և փորձի փոխանակման եզակի հնարավորություն ստեղծեց, որից կարելի է ակնկալել ոլորտի հետագա զարգացումները և համագործակցության նոր ուղիների բացահայտումը՝ հօգուտ Հայաստանի և սփյուռքի համայնքների:








