«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Անանուն աջակցություն՝ տեսանելի արդյունք․ Ռուբենի կյանքի նոր փուլը

Ռուբենը 16 տարեկան է, ապրում է Կարբի գյուղում։ Նա ստեղծագործող, նուրբ հոգի ունեցող տղա է, ով սիրում է դաշնամուր նվագել և ավազանկարչությամբ զբաղվել։ Սակայն նրա խաղաղ ու գեղարվեստական բնավորության հետևում թաքնված էր լուրջ առողջական խնդիր։

Ռուբենի մոտ ախտորոշվել էր իդիոպաթիկ սկոլիոզ՝ հիվանդություն, որը ունենում է բացասական ազդեցություն ողնաշարի վրա։ Հիվանդությունը հաղթահարելու և բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ էր շտապ կրծքագոտկասրբանային օրթեզ (TLSO):

Պետությունը հոգացել էր դրա արժեքի մեծ մասը՝ 140․000 ՀՀ դրամ, սակայն 50․000 ՀՀ դրամ դեռևս պակասում էր՝ բուժումն ամբողջությամբ կազմակերպելու համար։

Մեր մեկ բարերարի շնորհիվ, ով ցանկացավ մնալ անանուն, մեզ հաջողվեց արագ փակել այս բացը և Ռուբենին ապահովել անհրաժեշտ օրթեզով։

Այսօր Ռուբենը առողջացման ճանապարհին է, շարունակում է նվագել, ստեղծել և երազել՝ առանց ցավի ու լիարժեք աջակցությամբ։

Կիսվել։