Դաունի համախտանիշի միջազգային օր

Դաունի համախտանիշի միջազգային օր

Իսկ դուք գիտե՞ք, որ ամբողջ աշխարհում մարտի 21-ը նշվում է որպես Դաունի համախտանիշի միջազգային օր։⠀

Ըստ վիճակագրական ցուցանիշների՝ յուրաքանչյուր 700-րդ երեխան ծնվում է այս կարգավիճակով։ Այս հարաբերակցությունը նույնն է տարբեր երկրներում, կլիմայական գոտիներում, սոցիալական շերտերում և կախված չէ ծնողների առողջությունից ու ապրելակերպից, ռասսայից և ազգությունից։ Լրացուցիչ քրոմոսոմի հայտնվելը ոչ մեկի մեղքը չէ և չի կարող լինել։⠀

Կարևոր է հասկանալ, որ Դաունի համախտանիշը հիվանդություն չէ, այն հնարավոր չէ «վարակել» և չի կարող «բուժվել»։ Բայց այդպիսի մարդկանց կարելի է և պետք է օգնել։⠀

Կազմակերպություններից մեկը, որն ակտիվորեն զբաղվում է Դաունի համախտանիշով երեխաների աջակցությամբ, «Արև Երեխաներ» հիմնադրամն է:

Այս հիմնադրամի մեր ընկերները նպաստում են Հայաստանում Դաունի համախտանիշով երեխաների սոցիալական ադապտացմանը, սատարում նրանց հասարակությանը լիարժեք ինտեգրվելու ցանկությանը, ինչպես նաև փորձում են ընդհանուր առմամբ փոխել մարդկանց մտածելակերպն ու վերաբերմունքն այս խնդրի նկատմամբ։

Հիմնադրամի գործունեության մասին ավելին կարող եք իմանալ՝ այցելելով նրանց կայքը.

http://downchildren.am 

♥️Մեզ բոլորիս միավորում է մեկ նպատակ՝ բարիք գործել, ուստի  «Շտապիր դեպի բարին» հիմնադրամը մեծ ուրախությամբ միանում է մեր բարեկամ «Արև Երեխաներ» հիմնադրամի ակցիային և սոցիալական ցանցերում իր ավատարների վրա տեղադրում լուսանկարներ՝ տեղեկացնելով մարդկանց այս խնդրի մասին։ Միացեք մեզ !

Մեծ գործերը  սկսվում են փոքր քայլերից:

Շտապենք միասին դեպի բարություն։🕊

20 մարտի, 2019 թ