Skip to main content

«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Փոքրիկ Արինան այժմ կարողանում է լսել ձայները

Արինան շատ պայծառ ու տաղանդավոր աղջնակ է, ով մանկուց անսահման սիրում է պարել։ Ծնվելով վաղաժամ (6-ամսականում)՝ Արինան կորցրել է իր եռյակ եղբայրներից մեկին, իսկ ավելի ուշ բժիշկներն ախտորոշել են ի ծնե խլություն։ Դրան հաջորդել է ընտանիքի հոր հեռանալը, իսկ ավելի ուշ՝ ամենամեծ ողբերգությունը․ մայրիկի մահը։ Այժմ Արինային և նրա եղբորը մեծացնում է իրենց տատիկը, որն անում է ամեն հնարավորը թոռնիկներին ջերմությամբ ու հոգատարությամբ շրջապատելու համար։

Արինային ձայները լսելու և իրականությունն ամբողջությամբ զգալու հնարավորություն տալու համար անհրաժեշտ էր թանկարժեք վիրահատություն և համապատասխան աջակցություն, որն ընտանիքի ուժերից վեր էր։

Բարեգործների շնորհիվ հաջողվեց հավաքել անհրաժեշտ 6,600,000 ՀՀ դրամը՝ Արինայի բուժման և լսողություն ձեռք բերելու կենսական հնարավորությունն ապահովելու համար։

Խորին շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր նվիրատուներին․ ձեր անսահման բարության շնորհիվ Արինան այլևս մենակ չէ իր դժվարին ճանապարհին։

Կիսվել։