Հավատքի և սիրո լույս՝ «Հավատամք» նախագիծ @seda.instastore-ից

Հավատքի և սիրո լույս՝ «Հավատամք» նախագիծ @seda.instastore-ից

Մեզ համար ամենայուրահատուկ և  «ամենաաննկատ» պահերին լույսն է մեր կողքին, իսկ շատ հաճախ այն մեր ներսում է։ Այդ լույսը լցված է հավատով և սիրով, այն երևույթներով, որոնք աջակցում և լուսավորում են մեր ուղին ողջ կյանքի ընթացքում: Կան տաղանդավոր նախագծեր, որոնք ներառում են վերը նշված բոլոր կարևոր երևույթները՝ արտացոլելով  մեր առօրյա կյանքը լցնող կարևոր մտքերը:

Այդ  նախագծերից է «Հավատամքը» (հին հայերենից թարգմանաբար՝ «Մենք հավատում ենք») @seda.instastore-ից։ Տվյալ հավաքածուի շապիկների հատուկ դիզայնի շնորհիվ բոլորը կարող են զգալ այդ լույսը և կիսվել այն՝ կրելով հավատի հատուկ հիշեցում իր մեջ: Քանի որ բարություն կիսելը ամենակարևոր առաքելություններից է, հավաքածուի վաճառքից գոյացած  հասույթի 20%-ը ուղղվելու է «Շտապիր դեպի բարին» հիմնադրամին։