«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Շնորհավոր Նոր Տարի

Այս տարին բոլորիս համար հեշտ չի եղել, միասին շատ բան ենք արել, օգնել ենք շատ երեխաների, արցախահայության համար օգնություն ենք ցուցաբերել, Հայաստանի սահմանամերձ գյուղերի երեխաներին փոքրիկ հրաշք ու կախարդանք ենք նվիրել և շատ ու շատ ավելին։ Մենք այս ամենն արել ենք միասին, ինչի համար ուզում ենք շնորհակալություն հայտնել  ձեզ, ընկերնե՛ր։

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեզ հետ լինելու, օգնելու և աջակցելու, տեղեկատվություն տարածելու, ձեր հույզերով կիսվելու և հիմնադրամի կյանքին հետևելու համար։

Մեր կյանքը ցույց է տալիս ու ապացուցում մեկ բան՝  միայն միասին կարող ենք ինչ-որ բան փոխել, միայն համախմբվելով կարող ենք մի փոքր հույս ու լույս տալ միմյանց։

Մաղթում ենք ձեզ ամենակարևորը՝  ամուր պահել և հոգ տանել միմյանց մասին:

Պահպանեք ձեր միջև եղած կապը, պահպանեք այս կրակը, որպեսզի այն չմարի՝  չնայած առկա բոլոր խոչընդոտներին։

Շտապե՛ք լինել նրանց կողքին, ովքեր ձեր կարիքն ունեն և ում կարիքը դուք ունեք։ Շտապե՛ք երջանկություն տալ, շտապե՛ք բարություն տալ, շտապե՛ք ինքներդ ձեզ։

Շնորհավոր Ամանոր 🎅🏻

Կիսվել։