Արևի երեխաները

Արևի երեխաները

Նայեք այս գեղեցիկ երեխաներին. գիտե՞ք՝  ով է այս կադրերում՝  հատուկ «արևոտ»☀երեխաներ «Արև Երեխաներ» կենտրոնից: Անցյալ տարեվերջին մեր կամավորները եկան նրանց այցելության, զրուցեցին այս կենտրոնի ղեկավար Տեր Գրիգորի հետ, ինչպես նաև ամանորյա նվերներ բերեցին երեխաների համար։🎁

Ինչու՞ որոշեցինք այսօր հիշեցնել ձեզ այս մասին:

Քչերը գիտեն, որ մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն է՝ հատուկ «արևոտ» երեխաների օրը☀

Եվ պետք է խոստովանենք, որ այսօր, ինչպես ամբողջ մարտ ամիսը, պետք է բոլորովին այլ կերպ անցկացնեինք։ Մեզ սպասում էր մեծ նախագիծ՝ նվիրված այս «արևոտ» երեխաներին, որին պատրաստվում էինք մի քանի ամիս՝ իրականացնելու մեր թիմի երազանքը՝ կառուցել հատուկ զարգացման կենտրոն այս երեխաների համար։ Ամբողջ իրավիճակով պայմանավորված՝ մենք հետաձգել ենք նախագծի մեկնարկը, բայց միայն որոշակի ժամանակով։ Եվ մենք խոստանում ենք, որ ես և դու՝  վաղ, թե ուշ անպայման կիրականացնենք այս երազանքը։

Իսկ գիտե՞ք, թե ինչն է մեզ ուժ ու հավատ այս հարցում տալիս։ Այս «արևոտ» երեխաները. Ժպիտը, որը երբեք չի մարում նրանց դեմքից, անկեղծությունը, սրտաբացությունը աշխարհի հանդեպ, լույսը, որը նրանք արձակում են, այս ամենը ջերմացնում է մեզ և այս դժվար պահին սովորեցնում է մեզ երբեք չդադարել հավատալ լավագույնին և մեր երազանքներին:

Հուսով ենք, որ շուտով ամբողջությամբ կվերսկսենք նախագծի նախապատրաստական ​​աշխատանքները և կպատմենք բոլոր մանրամասները։

Միևնույն ժամանակ, մենք շնորհավորում ենք այս «արևոտ» երեխաներին իրենց հատուկ օրվա կապակցությամբ և հուսով ենք, որ նրանք երբեք չեն դադարի  լիցքավորել բոլորիս իրենց լույսով: