Աննա՝ աղջնակ, ով բնակվում է սահմանամերձ Արտավան գյուղում

Աննա՝ աղջնակ, ով բնակվում է սահմանամերձ Արտավան գյուղում

Ինչի՞ց կարող է վախենալ երեխան:

Սահմանամերձ Արտավան գյուղում ապրող աղջնակը՝ Աննան,  վախենում է կորցնել մեկ այլ բան, մի բան, որը ներառում է այն ամենն, ինչ թանկ է իր համար՝ իր հայրենիքը։ Սահմռկեցուցիչ է այն գիտակցումը, որ քո հայրենի գյուղը ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու թշնամու դիրքերից։

Սակայն այն պահերին, երբ Աննան կարծես անում է երեխայի համար սովորական գործողությունները ՝ խաղալ, քայլել, ընկերներ տեսնել, նրան հաջողվում է վանել իր անհանգստությունը։

Իրականության հետ բախումների հոսքի մեջ Աննան դեռ չի սովորել երազել և դեռ ցանկություն ունի՝ դառնալ հագուստի դիզայներ։

Ես և դու կարող ենք ցույց տալ նրան, որ բացի վախից, նա կարող է և պետք է ապրի մանկության բերկրանքը՝ հաղորդակցություն հասակակիցների հետ, տարբեր կրթական և զվարճալի խաղեր, նոր արկածներ և գիտելիքներ:

Մենք կարող ենք օգնել, որպեսզի դա իրականացվի և ցանկացած գումարով աջակցել ամառային ճամբարի նախագծին, գլխավորը մեր համախմբվածությունն է և ցանկությունը այս երեխաներին ավելի լավ ապագայի հնարավորություն տալու։

Հունիսի 30, 2023թ