Փրկեք 4-ամյա Ինեսայի կյանքը
4-ամյա Ինեսան ունի մեր շտապ աջակցության կարիքը։ Այս գեղեցիկ աղջնակը դեռ ատամի ծկթման շրջանում ունեցել է անհանգստություն, թուլություն և անընդհատ քնելու ցանկություն։ Հենց այս գանգատներով տեղափոխվել է Սուրբ Մարիամ Աստվածածին հիվանդանոց, որտեղ երեխայի մոտ հայտնաբերվել է անևրիզմա՝ արյան անոթի պատի անոմալ ուռուցիկություն։
Անևրիզմայի ամենասարսափելի բարդությունը նրա պատռվելն է՝ զանգվածային ներքին արյունահոսության հետագա զարգացմամբ։ Նման հիվանդները ծանր շոկային վիճակում հայտնվում են հիվանդանոցում։
Այս ամբողջ ընթացքում երեխան հիվանդության համար հատուկ բուժում չի ստացել, քանի որ անհրաժեշտ վիրահատությունը նրա տարիքի երեխաների համար չի իրականացվում Հայաստանում, իսկ արտասահմանում այն իրականացնելը բավականին թանկ արժե։ Սակայն միասին մենք կարող ենք ապահովել Ինեսային անհրաժեշտ վիրահատությամբ, որը տեղի է ունենալու Գերմանիայում։
Ինեսայի պապիկն ասում է, որ նա չափազանց խելացի երեխա է, շատ ընդունակ, սիրում է խաղալ ինտելեկտուալ խաղեր, նկարում է, երգում, պարում, արտասանում, հասկանում և խոսում է ռուսերեն, հավաքում է փազլներ և կոնստրուկտորներ։
Նվիրաբերելով այսօր՝ դուք կկարողանաք ապահովել Ինեսային նրա կյանքը փրկող վիրահատությամբ և փրկել այս աղջնակի կյանքը։
| Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
|---|---|---|
| IMAST app | 4553 USD | July 08, 2025 |
| Anonymous | 10000 RUB | June 30, 2025 |
| IMAST app | 2719 USD | June 28, 2025 |
| Anonymous | 3000 RUB | June 20, 2025 |
| Ашот Андреасян | 2000 RUB | June 15, 2025 |
| Ашот Андреасян | 2000 RUB | June 13, 2025 |
| Карен Мнацаканян | 1000 RUB | June 12, 2025 |
| Каринэ Григорьян | 3000 RUB | June 06, 2025 |
| Давид Осипян | 1000 RUB | June 03, 2025 |
| Карен Мнацаканян | 1000 RUB | June 02, 2025 |
| IMAST app | 1228 USD | May 22, 2025 |
| IMAST app | 2081 USD | May 17, 2025 |






