«Երեխաներին պատրաստենք դպրոցին» 2024
Հարգելի՛ ընկերներ,
Մեր թիմը շարունակում է «Երեխաներին պատրաստենք դպրոցին» ամենամյա նախաձեռնությունը, և այս տարի մենք ուղևորվում ենք ՀՀ Շիրակի մարզի երեք առանձնահատուկ գյուղական բնակավայրեր, որոնք բառիս բուն իմաստով գտնվում են սահմանամերձ հատվածում՝ Գետք, Երազգավորս և Բայանդուր:
Ամեն տարի հանրակրթական դպրոցի 1-ից 4-րդ դասարաններում սովորող դպրոցականների համար հավաքում ենք դպրոցական պարագաներ, իսկ այս տարի անհրաժեշտ պարագաները ձեռք բերելու համար պետք է հավաքենք 1,000,000 ՀՀ դրամ։
Նշենք, որ դրամահավաքը կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը, քանի որ սեպտեմբերի 2-ին թիմը կայցելի գյուղերի երեխաներին։
Ձեր նվիրատվությունները կօգնեն մեզ ապահովել երեխաներին այն ամենով, ինչ անհրաժեշտ է ուսումնական տարվա հաջող մեկնարկի համար: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա արժանի է լիարժեք կրթություն ստանալու և զարգանալու հնարավորությանը:
Ինչպե՞ս կարող եք օգնել՝
1. Կատարեք ցանկացած գումարի նվիրատվություն:
2. Կիսվեք այս տեղեկատվությամբ ձեր ընկերների և ծանոթների շրջանում:
3. Միացե՛ք մեզ այս բարի գործում:
Յուրաքանչյուր բարի գործ կարևոր է, և մենք միասին կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել մեր բարի գործերով:
| Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
|---|---|---|
| Anonymous | 1738 USD | September 03, 2024 |
| William Jackson | 500 EUR | August 26, 2024 |
| Anonymous | 150 USD | August 20, 2024 |
| Нелли Рамазян | 10000 RUB | August 18, 2024 |
| Яна Кулаева | 3000 RUB | August 17, 2024 |
