Կիսվել։

Օգնեք փոքրիկ Գառնիկին ապաքինվել

Հավաքվել է։ AMD 657,616
137%
Նպատակ։ AMD 481,250
Նպատակը հաջողված է

Մեկամյա Գառնիկն ունի մի առանձնահատուկ կարողություն․ նա իր ժպիտով կարողանում է պարգևել դրական լիցքեր անգամ անծանոթ մարդկանց։ Այս փոքրիկն հիմա ունի մեր բոլորի աջակցության կարիքը։

Գառնիկը հիվանդանոց է տեղափոխվել բարձր, երկարատև և անկառավարելի ջերմությամբ։ Հետազոտությունների արդյունքում փոքրիկին տրվել է էկտոդերմալ դիսպլազիա ախտորոշումը։ Սա գենետիկ հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկի չորությամբ, քորով, ատամների դեֆորմացիայով, մազաթափությամբ կամ մազերի բացակայությամբ։ Ախտորոշման հստակեցման և ճշգրիտ բուժում ստանալու համար Գառնիկը պետք է անցնի գենետիկ հետազոտություն, ինչը բավականին թանկ արժե նրա ծնողների համար։

Նվիրաբերելով այսօր՝ դուք կապահովեք Գառնիկին անհրաժեշտ հետազոտությամբ և կնվիրեք նրան բուժվելու, առողջ մանկություն ունենալու հնարավորությունը։

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 1432 USD November 10, 2025
Louisa Akopian 20 EUR October 25, 2025
Karina Sherstobitova 100 EUR October 14, 2025
Louisa Akopian 20 EUR October 01, 2025
IMAST app 80 USD September 30, 2025