Short Story
«Շտապիր դեպի բարին» ամառային ճամբարի նպատակն է սահմանամերձ գյուղերի 8-15 տարեկան 196 երեխաների հնարավորություն տալ զարգացնել համակարգային վերլուծությունն ու բիզնես մտածողությունը: Երեխաներն ընտրվել են համապատասխան մասնագետների և դպրոցների ուսուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում:
«Շտապիր դեպի բարին» ամառային ճամբար
Ճամբարում ստացած գիտելիքները կնպաստեն երեխաների սոցիալական հմտությունների զարգացմանը, թիմում աշխատելու կարողությանը, կօգնեն բացահայտել երեխաների ներուժն ու շնորհները: Ճամբարի շրջանակներում երեխաները ավելի խորը կուսումնասիրեն ազգային և մշակութային արժեքները: Ճամբարը հնարավորություն կտա սահմանամերձ գյուղերի 196 երեխաներին ծանոթանալ իրար հետ, ընկերանալ և ձեռք բերել ամուր համայնքային կապեր:
«Շտապիր դեպի բարին» ամառային ճամբարը այլընտրանքային կրթության լավագույն հնարավորություններից է, որը համալրում է դպրոցում ստացած գիտելիքները՝ մեծ ազդեցություն ունենալով երեխաների աշխարհայացքի ընդլայնման, ճկուն մտածելակերպի ձևավորման վրա, որոնք կօգնեն արագ ադապտացվել արդի աշխարհի արագընթաց փոփոխություններին:
Ճամբարից հետո կապը երեխաների հետ շարունակվում է և ավելի մեծ հնարավորությունների աղբյուր դառնում: Նրանք իրենց ստացած գիտելիքների օգնությամբ վեր են հանում իրենց համայնքներում առկա խնդիրները՝ մենթորների ու համապատասխան մասնագետների օգնությամբ լուծումներ գտնում:
Ամառային ճամբարը իրականացնելու ենք WiZzy բիզնես ակումբի և Adventure Bus company-ի հետ համագործակցությամբ։ Կազմակերպությունները իրականացնում են միջոցառումներ քաղաքի լավագույն դպրոցների հետ, որոնց հետ համագործակցությունների արդյունքում ունեն 800 հաջողած կրթական ճամբարների և այլ կրթական ծրագրերի փորձ (Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, ԱՅԲ դպրոց, Շիրակացու ճեմարան, Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց, Նիկոլ Աղբալյանի
19 հիմնական դպրոց, «ՈՒՍՈՒՄ» հանրակրթական դպրց, «ՈՒՍՄՈՒՆՔ» դպրոց, Վարդանանք կրթահամալիր և այլոք): Կրթական ծրագրեր իրականացնելու նրանց փորձը կօգնի գրանցել լավագույն արդյունքները։
Ծրագրի դոնորներից է «Երևան Մարաթոնը», որը տեղի է ունեցել հունիսի 4 և ամբողջ հասույթը կփոխանցվի բարեգործական նպատակով ՝ աջակցելու այս նախագծին։ Վերջինիս շրջանակներում համագործակցում ենք նաև Arm Marathon Foundation-ի և Hero League-ի հետ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ։
Ծրագրի շրջանակերում համագործակցում ենք նաև աշխարհահռչակ դիմահարդար, ինֆլյուենսր Գոհար Ավետիսյանի հետ ( https://www.goarbeauty.studio/): Համագործակցության արդյունքում Գոհար Ավետիսյանը կտեղադրի ճամբարի մասին տեղեկատվությունը իր ինստագրամյան էջում, ինչպես նաև կմիանա ճամբարին Հայաստանում։
- Թիմի կազմավորում/կարգախոս,ՀԻՄՆ,անուն/Նժդեհ,Անդրանիկ Օզանյան,Չաուշ,Դրո,Քեռի Մանուկ։
- Էմոցիոնալ ինտելեկտ։ Ո՞վ է Buyer Avatar-ը և ինչ կարևորություն ունի։
- Startup գաղափարների գեներացում։
- Նախագծերի ղեկավարում։ Ստացած գիտելիքի պրակտիկ կիրառում իրենց Startup գաղափարի շրջանակներում։
- Բիզնես մտածողության ամփոփում, պրեզենտացիայի նախապատրաստում։
- Բիզնես ծրագրի պրեզենտացիայի ներկայացում։
Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
---|---|---|
Anonymous | 250000 RUB | August 20, 2023 |
Anonymous | 25005000 AMD | August 20, 2023 |