Փոքրիկ Ասլանը ունի գենետիկ հետազոտության կարիք
Ասլանը ծնվել է հղիության 34-րդ շաբաթում՝ 2.4 կգ քաշով, և ծննդից անմիջապես հետո երեխայի մոտ առաջացել է թթվածնային քաղց, որից հետո շտապ տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոց և ստացել 13-օրյա բուժում։ Սակայն նրա առողջական խնդիրները նորից ի հայտ եկան ամիսներ անց։
Անկառավարելի ջերմություն, որի պատճառը դեռ անհայտ է։ Ասլանը կարող է ստանալ համապատասխան բուժումը միայն գենետիկ հետազոտությունից հետո, որը կօգնի բժիշկներին գտնել երեխայի առողջական խնդիրների պատճառը և նշանակել համապատասխան բուժում։
Ասլանն այսօր 1 տարեկան և 1 ամսական է։ Սիրում է խաղալ քույրիկների հետ, երգել, սակայն նա ֆիզիկապես դեռ շատ թույլ է՝ նստելու և քայլելու համար։ Ձեր աջակցությամբ Ասլանը կարող է ապաքինվել և վայելել իր առողջ մանկությունը։
Նվիրաբերեք այսօր՝ փոքրիկի առողջության համար։
| Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
|---|---|---|
| Karina Sherstobitova | 100 EUR | December 03, 2025 |
| Anonymous | 4000 RUB | November 28, 2025 |
| Karina Sherstobitova | 100 EUR | November 26, 2025 |
| Нана М | 2000 RUB | November 22, 2025 |
| IMAST app | 975 USD | November 17, 2025 |
