Կիսվել։

Փոքրիկ Անին ունի կենսական դեղորայքի կարիք

Հավաքվել է։ AMD 337,827
107%
Նպատակ։ AMD 316,250
Նպատակը հաջողված է

Անի Հարությունյանը ընդամենը մեկ տարեկան է, բայց արդեն անցել է կյանքի համար ծանր պայքարի միջով։ Դեռ մեկ ամսական էլ չկար, երբ փոքրիկին տրվեց ամենածանր ախտորոշումներից մեկը՝ սուր լեյկոզ։

Անին գտնվում է Ուիգմոր բժշկական կենտրոնի հսկողության տակ։ Նա արդեն անցել է բուժման հիմնական ծանր փուլը․ ընտանիքը 10 ամիս անցկացրել է հիվանդանոցում՝ շարունակական բուժման, միջամտությունների, անհանգստության և հույսի մեջ։ Այսօր Անին տանն է, սակայն նրա բուժումն ու վերահսկումը շարունակվում են։

Հիվանդության և ստացած բուժման հետևանքով Անիկի իմունային համակարգը խիստ թուլացել է։ Նրան կենսականորեն անհրաժեշտ է 5 գ Օկտագամով դեղորայքային բուժում։ Այս դեղամիջոցն օգնում է պաշտպանել նրա օրգանիզմը վարակներից, որոնք այս փուլում նրա համար կարող են հատկապես վտանգավոր լինել։

Օգնե՛նք փոքրիկ Անիին ստանալ անհրաժեշտ դեղամիջոցը։

Ձեր աջակցությունը կարող է օգնել նրան շարունակել վերականգնման ճանապարհը ավելի անվտանգ։
Մենք իրականացնում ենք մեր բարեգործական դրամահավաքը՝ համագործակցելով IMAST հավելվածի հետ. https://m.imast.am/PfkZ/HFG

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 852 USD June 29, 2026