Օգնե՛նք Լիլիթին անցնել անհրաժեշտ գենետիկական հետազոտությունը
11-ամյա Լիլիթի մոտ ախտորոշվել է սպոնդիլոէպիֆիզար դիսպլազիա՝ հազվադեպ հանդիպող գենետիկական խանգարում, որն ազդում է ոսկրերի և աճառների զարգացման վրա։ Հիվանդության հետևանքով Լիլիթն ունի ազդրային և ողնաշարի գոտկային հատվածի ցավեր, որոնք կարող են դժվարացնել նրա առօրյա ակտիվությունն ու շարժունակությունը։
Չնայած դրան՝ Լիլիթը ակտիվ ու հետաքրքրասեր երեխա է։ Նա սիրում է նկարել, խաղալ բակում, պարել և հետաքրքրվում է մաթեմատիկայով։ Ազատ ժամանակ նաև սիրում է համացանցում հետաքրքիր գաղափարներ գտնել և սեփական ձեռքերով տարբեր իրեր պատրաստել։
Մինչ այսօր Լիլիթն անցել է բազմաթիվ հետազոտություններ և անալիզներ, իսկ ընտանիքը փորձել է անել հնարավոր ամեն բան՝ նրա առողջական խնդիրների պատճառներն ու հնարավոր լուծումները հասկանալու համար։ Այս փուլում անհրաժեշտ է գենետիկական հետազոտություն, որը կօգնի հստակեցնել հիվանդության գենետիկական պատճառը և ավելի ճիշտ պլանավորել հետագա հսկողությունն ու բուժումը։
Հետազոտության արժեքն այս պահին ընտանիքի հնարավորություններից դուրս է։
Օգնե՛նք Լիլիթին անցնել անհրաժեշտ գենետիկական հետազոտությունը և ստանալ իր առողջության հետագա պահպանման համար կարևոր պատասխանները։
| Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
|---|---|---|
| IMAST app | 1120 USD | November 08, 2026 |
