Կիսվել։

Փոքրիկ Էլինան ունի գենոմի հետազոտության կարիք

Հավաքվել է։ AMD 501,189
104%
Նպատակ։ AMD 481,250
Նպատակը հաջողված է

Էլինան ընդամենը 2 ամսական է, բայց իր կյանքի 44 օրը անցկացրել է Ուիգմոր հիվանդանոցի պատերի ներսում, անցել է բազմաթիվ հետազոտությունների և բուժման կուրսեր։ Էլինան ընտանիքի 2-րդ երեխան է։ Նա ծնվել է շնչառական խանգարումներով, իսկ շատ կարճ ժամանակ անց տեղափոխվել է Ուիգմոր, երբ ծնողները նկատել են ընկճվածություն, թույլ ծծում։ Երեխան ծնվել է նաև ձախ ոտնաթաթի հավելյալ բութ մատով, ունեցել է սրտի բաց օվալ անցք, միկրոցեֆալիա։

Փոքրիկ Էլինայի առողջական խնդիրների պատճառը հասկանալու և ճիշտ բուժում նշանակելու համար բժիշկներին անհրաժեշտ է դիտարկել գենոմի հետազոտության արդյունքները։ Այս հետազոտությունը բավականին թանկ արժե, և երեխայի ընտանիքը ի վիճակի չէ հոգալու այդ ծախսը։

Նվիրաբերելով այսօր՝ դուք կնվիրեք Էլինային առողջանալու հնարավորություն։ Ներկայումս ընտանիքը գտնվում է շատ բարդ իրավիճակում, և ձեր նույնիսկ ամենափոքր օգնությունը մեծ նշանակություն ունի նրանց համար։

Նվիրաբերեք այսօր, նվիրեք Էլինային առողջ մանկություն։

Մենք իրականացնում ենք մեր բարեգործական դրամահավաքը՝ համագործակցելով IMAST հավելվածի հետ. https://m.imast.am/PfkZ/HFG

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 559 USD December 28, 2025
IMAST app 705 USD December 11, 2025