2-ամյա Գոռն ունի գենետիկ հետազոտության կարիք
Գոռ Գադյանը, 2 տարեկան, ծնվել է Արցախում, Ստեփանակերտ քաղաքում։ Մինչև 7 ամսականը որևէ առողջական խնդիր չի ունեցել, սակայն հետագայում նրա մոտ նկատվել են կրկնվող վարակներ՝ բարդություններով, որոնց թվում են թոքաբորբը, սուր շնչառական վարակները, լեյշմանիոզը և Կավասակի հիվանդությունը։
Երեխան հոսպիտալացվել է բազմաթիվ անգամներ և ստացել է թանկարժեք դեղորայքային բուժում։ 2025 թվականի հունվարին երեխան հոսպիտալացվել է բարձր ջերմության և մարմնի ցանի պատճառով։ Ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում երեխային ախտորոշել են թոքաբորբ, Կավասակի հիվանդություն, որի բարդացման հետևանքով առաջացել է կորոնար անոթի անևրիզմատիկ լայնացում։ Ստացել է «Օկտագամ» և հակաբակտերիալ թերապիա։
21 օր անց վիճակի բարդացումների պատճառով տեղափոխվել է Վիգմոր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, ստացել է արյան փոխներարկում։ Այնտեղ ախտորոշվել է նաև Նորովիրուս։
Հաշվի առնելով վիճակի բնույթը՝ բժիշկները խորհուրդ են տվել անցնել լրացուցիչ անալիզներ՝ հստակ ախտորոշման և հետագա բուժման համար։ Սակայն ընտանիքն արդեն չունի բավարար ֆինանսական միջոցներ անալիզների համար պահանջվող գումարը վճարելու, և մենք ունենք ձեր օգնության կարիքը։
Ձեր ցանկացած նվիրաբերությունը այսօր կտա Գոռին բուժվելու և առողջ մանկություն ունենալու հնարավորություն։ Աջակցեք հիմա։
| Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
|---|---|---|
| IMAST app | 1318 USD | April 07, 2025 |
| Nelli Abramova | 1000 RUB | April 05, 2025 |
| Anonymous | 15000 RUB | April 04, 2025 |
