Short Story

Ծաոթանանք Արամին՝ պայծառ աչքերով և մեծ ծրագրերով երիտասարդի։
Արամը 18 տարեկան է, սովորում է քոլեջի երրորդ կուրսում և թվում է, թե ամեն ինչ դեռ առջևում է… Ցավոք, ամեն ինչ այդքան հեշտ չէ:

Yerevan, Armenia

Օգնենք Արամին առողջության իր ճանապարհին

5111508 AMD Pledged
0 Backers
0 Days Left
Հավաքվել է։5111508 AMD
100 %
Նպատակ։ 4620000 AMD
Նպատակը հաջողված է
25 Campaigns | 0 Loved campaigns

Պատմություն

Հայկական ծագումով ամերիկացի հայտնի գրող Վիլյամ Սարոյանը «Իմ անունը Արամ է» ստեղծագործություն ունի։ Այս գրքում երիտասարդ տղան պատմում է գրավիչ պատմություններ իր կյանքից՝ ընթերցողին սուզելով իննամյա Արամի աշխարհը։
Եկեք խորանանք մեկ այլ Արամի պատմության մեջ, ոչ թե մեկ այլ վեպի հերոսի, այլ մեր ժամանակակցի:

Ծնվելիս՝ 2005 թվականին, Արամի մոտ ախտորոշվել է բազմաթիվ ողնաշարային անոմալիաներով բնածին աջակողմյան կրծքագոտկային 4-րդ աստիճանի սկոլիոզ։ Լույս աշխարհի գալուց անմիջապես հետո նա ենթարկվել է վիրահատության և հետագա երկարատև հետազոտությունների։ Երեխան համեմատաբար նորմալ էր աճում, սակայն ողնաշարի հետ կապված խնդիրը պահպանվում էր։ Հարցն այն է, որ նրա ողնաշարի մի կողմում բացակայում են ողերը, ինչը հանգեցնում է ծանր հետևանքների, ինչպիսին են՝ ազդրի հոդի ծանրաբեռնվածությունն և մաշվածությունը։

Ժամանակի ընթացքում Արամին կոնսուլտացիա են արել գերմանացի բժիշկները, որոնց պնդմամբ՝ նա ողնաշարի վիրահատության կարիք ունի: Այս վիրահատությունը բարդ է և լուրջ, քանի որ պահանջում է ողնաշարային իմպլանտների տեղադրում։ Մինչ այդ անհրաժեշտ է կատարել ձգում, որի արդյունքները կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն հետագա վիրահատության համար։ Լավ նորությունն այն է, որ Հայաստանում բժիշկները որոշել են ստանձնել վիրահատությունը։

Ցավոք սրտի, վիրահատությունը կապված է մեծ ծախսերի հետ։ Իմպլանտների և վիրահատությունների նախնական հաշվարկը կազմում է 4,620,000 դրամ կամ 1,138,000 ₽ (2023թ. օգոստոսի 24-ի դրությամբ):

Այս պահին կարող է թվալ, թե պատմությունը փակուղում է, բայց նոր գլուխ է առաջանում «Հույս» վերնագրով: Մենք միասին կգրենք այս գլուխը՝ սկսելով դրամահավաքը մեր հերոսի վիրահատության համար։

Մենք ոչ միայն կսկսենք այս գլուխը, այլև կշարունակենք այս պատմությունը, որպեսզի մեր հերոսը, ինչպես Սարոյանի հերոսները, ապրի շատ ավելի հուզիչ, ուրախ և զարմանալի պատմություններ:

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
Anonymous 20 $ Հոկտեմբերի 1, 2023 8:55 pm
karine melikyan 64 $ Սեպտեմբերի 30, 2023 7:40 am
Anonymous 200 $ Սեպտեմբերի 21, 2023 9:40 am
Anonymous 324 € Սեպտեմբերի 21, 2023 9:28 am
Anonymous 69000 AMD Սեպտեմբերի 21, 2023 9:24 am
Anonymous 750908 ₽ Սեպտեմբերի 21, 2023 9:21 am
Anonymous 17948 ₽ Սեպտեմբերի 19, 2023 9:38 pm
Anonymous 786000 AMD Սեպտեմբերի 7, 2023 2:12 am
Anonymous 163600 ₽ Սեպտեմբերի 7, 2023 2:10 am
Hasmik Sargsyan 20 $ Սեպտեմբերի 6, 2023 10:19 pm
Ирина Марти 500 ₽ Սեպտեմբերի 6, 2023 8:24 pm
Anonymous 100 ₽ Սեպտեմբերի 6, 2023 2:08 pm
Рузанна Григорян 500 ₽ Սեպտեմբերի 6, 2023 12:06 pm
Тамара Петросян 1000 ₽ Սեպտեմբերի 6, 2023 10:49 am
Anonymous 1000 ₽ Սեպտեմբերի 6, 2023 10:45 am
Карен Бегян 3000 ₽ Սեպտեմբերի 1, 2023 7:59 pm
mariam nazaryan 1000 ₽ Օգոստոսի 29, 2023 10:28 pm
зара сукиасян 10 ₽ Օգոստոսի 29, 2023 12:13 am
зара сукиасян 1 ₽ Օգոստոսի 28, 2023 11:33 am
Anonymous 1 AMD Օգոստոսի 25, 2023 2:04 am
Anonymous 1 AMD Օգոստոսի 25, 2023 1:59 am
Anonymous 1 AMD Օգոստոսի 25, 2023 1:54 am