«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Նորություններ Սարգիս Արշակյանի մասին՝ կարևոր քայլեր ապաքինման ճանապարհին

Սիրելի ընկերներ, ինչպես հիշում եք՝ մենք անցյալ տարի հավաք էինք կազմակերպել Սարգիս Արշակյանի համար։ Նրա ծնողները դիմել էին մեր հիմնադրամին՝ խնդրելով օգնել իրենց որդուն փրկելու հարցում։ Հավաքը հրատապ էր և մի շարք միջոցառումներ տեղի ունեցան անհրաժեշտ միջոցները հավաքելու համար։ Թեև գումարը ժամանակին հավաքվեց, սակայն, շատ բարդություններ առաջացան հիվանդանոց ընդունման պատրաստության ընթացքում։ Տեղի ունեցան բարդություններ, ինչպիսիք էին` դոնորի և Սարգիսի հիվանդությունները, բուժումը և վատ թեստի արդյունքների կարգավորումը։ Ուստի, գործընթացը ձգվեց ավելի քան վեց ամիս։

Իհարկե, նման պահերից ոչ ոք պաշտպանված չէ, բայց կարևոր է, որ դուք մեզ հետ էիք` միասին հնարավորություն տվեցինք Սարգիսին լիարժեք ապաքինման համար։ Ոչինչ պատահական չի լինում։ Այս սպասումները զուր չէին… Բելգիայից բժիշկներ եկան Հայաստան՝ Սարգիսին վիրահատելու համար։ Ցավոք, Սարգիսի ցուցանիշները վատ էին` ազոտը բարձր էր և բժշկական խորհրդակցությունը որոշեց դիալիզ կատարել վերջին պահին` (երեկ և այսօր)։ Սարգիսը դիալիզի փուլում է, ցուցանիշները բարելավվում են և վիրահատությունը պլանավորված է  21.06.2017 թ․։
Մենք բոլորս շատ անհանգստացած ենք մեր տղայի համար։ Նա իր ծնողների հետ համարձակորեն դիմադրում է բոլոր խոչընդոտներին։ Հուզված սպասում ենք լավ նորությունների։
Շնորհակալություն ձեզ բոլորիդ` աջակցությունների համար։

Կիսվել։