Ինչպես հիշում եք, ոչ վաղ անցյալում մենք դրամահավաք էինք հայտարարել Ռուզա քաղաքի մանկատան երեխաների համար։ Ցանկանում ենք պատմել մեր ճամփորդության մասին, որը տեղի ունեցավ 2018 թվականի փետրվարի 24-ին։
Ձեր ներդրումների շնորհիվ երեխաների համար ձեռքեն բերվել նվերներ, խաղեր, քաղցրավենիք և անհրաժեշտ պարագաներ։ Շնորհակալություն մեր ակտիվիստներին, ովքեր օգնեցին գնել թենիսի սեղան երեխաների համար, որիմասին նրանք այդքան երազում էին:
⠀⠀⠀⠀⠀⠀⠀
Մանկատուն այցելելը միշտ էլ շատ կարևոր ճամփորդություն է… Իհարկե, հանդիպումից առաջ բավականին հուզված էինք, բայց մեզ աներևակայելի ջերմ ընդունեցին երեխաները: Երեխաները շատ տաղանդավոր են, բազմակողմանի, արդեն իսկ ապագայի մասին մտքերով ու երազանքներով։ Նրանցից յուրաքանչյուրը յուրովի գեղեցիկ է, բայց յուրաքանչյուրին պետք էր յուրովի մոտենալ։ Երբ դրա դիմաց ստանում ես այդ ժպիտը, փայլող աչքերը, ամուր գրկախառնությունները, ավելի շատ ես գիտակցում, թե որքան կարևոր և անհրաժեշտ կարող ես լինել ինչ-որ մեկի համար, քանի որ դու ուղղակի նրա կողքին ես։ Թեկուզ որոշակի ժամանակով, բայց սա բավական է մեկ հոգու մեջ լույս վառելու համար։
⠀⠀⠀⠀⠀⠀⠀
Ամենահուզիչ բաժանումն այն է, երբ ուսանողներից մեկը՝ 12-ամյա մի աղջիկ (ում երեկ անգամ չէիր ճանաչում), զգուշորեն գրկելով, հարցնում է. «Կգա՞ք նորից մեզ մոտ»։
Իհարկե, պատասխանը ԱՅՈ է։ Միանշանակ ԱՅՈ…