Ընկերնե՛ր, շատերդ եք գրում ու հարցնում մեր շահառու Սարգսի մասին։ Այսպիսով, եկեք կիսվենք վերջին նորություններով: Տղայի վիճակը կայուն է, Սարգիսը պատրաստվում է վիրահատության։ ախապատրաստական ընթացքը շատ երկար գործընթաց է, քանի որ անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտություն անցնել և՛ երեխային, և՛ դոնորին, և՛ մասնավորապես Սարգիսի մայրիկին։ Կարևորն այն է, որ Ձեր շնորհիվ ամբողջ գումարը հավաքագրվել է ժամանակին։ Հիմա մնում է միայն սպասել ու հավատալ, որ Աստված կօգնի Սարգիսին արագ ապաքինվել ու դառնալ այն երջանիկ երեխաներից մեկը, ովքեր ապրում ու վայելում են կյանքը։
Մենք նաև ցանկանում ենք կիսվել լավ նորություններով. տեղեկացանք, որ Սարգիսը երազում է համակարգիչ ունենալ։ Բարեբախտաբար, մի բարերար Սարգիսի երազանքն իրականացրել է՝ Մոսկվայից ամանորյա նվեր ուղարկելով Հայաստան, որը Ամանորի գիշերը Սարգիսը տոնածառի տակ գտել է գեղեցիկ փաթեթավորված ։ Նա վստահ էր, որ հաստատ նման նվերներ չի ունենա, բայց արի ու տես, որ հրաշքը տեղի է ունեցել։ Եկեք աղոթենք Սարգսի համար, և լավ արդյունքների սպասենք վիրահատությունից հետո: Եվ այո՛, մենք չենք հանգստանում, քանի որ դեռ շատ երեխաներ կան, ովքեր նույնպես ցանկանում են երջանիկ լինել։