«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Մեր աշխատանքի արդյունքները. Աջակցել Սամվելին լսողության համար պայքարում

Հարգելի՛ ընկերներ, ուրախ ենք հայտնել անցած ամիսների մեր աշխատանքի արդյունքների մասին։ Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են մեր հիմնադրամին, շատ լավ հիշում են փոքրիկ Մարիամի պատմությունը, ում կյանքի համար մենք ամբողջ ուժով պայքարեցինք, բայց ճակատագրով  այլ կերպ էր որոշված  …

Այնուամենայնիվ, ձեր շնորհիվ հավաքագրվեց զգալի գումար, որը մենք որոշեցինք վերահղել մեկ այլ երեխայի բուժմանը։

Մենք երկար ու քրտնաջան փնտրում էինք մի երեխայի, ում համար մեր հավաքած գումարն իսկապես կծառայի նպատակին և երաշխավորված արդյունք կունենանք։ Եվ զարմանալի զուգադիպությամբ պարզվեց, որ այս գումարով մենք կօգնենք միանգամից երկու փոքրիկ տղաների։

 

Բոլոր դիմումների մեջ կար 7-ամյա Սամվելի ծնողների դիմումը՝ լսողության 4-րդ աստիճանի կորուստ ախտորոշմամբ։ 9 ամսականում տղայի առողջությունը վատթարացավ,   որի արդյունքում հայտնվեց  հիվանդանոցում, որտեղից լիովին առողջ վերադարձավ տուն: ։

Սամվելը  զարգանում էր ըստ տարիքի, արձագանքում էր բոլոր հնչյուններին: : Միայն 3 տարեկանում  երեխայի մոտ խոսքի և լսողության հետ կապված խնդիրներ են առաջացել: Բժիշկները 4-րդ աստիճանի  լսողության կորուստ են հայտնաբերել, տեղադրել են անհրաժեշտ սարքավորումներ, սակայն արդյունքն ամենևին էլ հաճելի չէր։

Աշխարհի ձայները լսելու երեխայի միակ հնարավորությունը կոխլեար իմպլանտացիան էր: Բայց վիրահատության մեծ ծավալը նրանց ընտանիքի համար անհասանելի է։ Հայրիկը ընտանիքի միակ կերակրողն է։ Նա գիշեր-ցերեկ աշխատում է ընտանիքի սոցիալական պայմանների ապահովման համար։ Նրանք հազիվ ծայրը ծայրին են հասցնում։ Բայց, տեսնելով տղային, ծնողների ջանքերը, վերլուծելով  ողբերգական իրավիճակը  չկարողացանք անտեսել խնդիրը, և որոշում կայացվեց օգնել երեխային լսողությունը վերականգնել: 

Նշենք, որ բազմաթիվ հիմնադրամներ ու բարերարներ հրաժարվել են Սամվելին աջակցելուց։ Պատճառը մեկն էր՝ ՏԱՐԻՔԸ։ Այս տարիքում կոխլեար իմպլանտացիան՝ որպես կանոն, ոչ մի արդյունք չի տալիս։ Այդ իսկ պատճառով մեզ մոտ ամեն ինչ հետաձգվել է։ Մենք կապեցինք բոլորին, ում կարողացանք՝, որպեսզի դրական արդյունք կարողանայինք  ապահովել: Հիմա վստահ ենք, որ Սամվելը կլսի!

Այն բանից հետո, երբ որոշեցինք, թե ում օգնել, երկար բանակցություններ ունեցանք բժիշկների և տարբեր կազմակերպությունների հետ՝ ավելի քիչ գումարով ամենաորակյալ բուժում ստանալու համար։ Փաստաթղթերը պատրաստել ենք այնպես, որ ամեն ինչ ճիշտ լինի՝ առանց օրենքը խախտելու։

Եվ այժմ մենք ուրախ ենք տեղեկացնել, որ մեր հիմնադրամը վճարելու է Սամվելի կոխլեար իմպլանտացիայի համար՝  նախկինում հավաքագրված միջոցներից։

Կիսվել։