Մեծ Մասրիկ. «Երեխաներին պատրաստենք դպրոցին»

2022 թվականի օգոստոսի 14-ին սահմանամերձ Մեծ Մասրիկ գյուղի դպրոց էինք գնացել՝ երեխաներին դպրոցական պարագաներ նվիրելու և փոքրիկների օրը տոնի վերածելու։ Մի կողմից տեսնում էինք Քարվաճառի լեռների գագաթները, որոնք դեռ հիշեցնում են մեզ դժվարությունների մասին, մյուս կողմից՝ կողմից տեղի դպրոցն էր, որտեղ հոգատար անհատների շնորհիվ մի քանի վերանորոգված դասասենյակները երեխաներին կրթություն ստանալու հնարավորություն են տալիս։

Սկսվեց տոնը․ անվասայլակով տղան անկեղծորեն ժպտում է օճառի պղպջակների վրա, իսկ մի փոքր այն կողմ, զմրուխտյա աչքերով աղջիկը հպարտությամբ ցույց է տալիս իր ընկերներին նոր դպրոցական ուսապարկը։ Երեխաների ժպիտների մեջ ամեն դժվարություն մարում է։

Այս ամենը տեղի ունեցավ ՁԵՐ շնորհիվ, Ձեր առատաձեռն ներդրումների՝ երեխաներին նվիրելով իսկական երջանկության, հույսի և պայծառ ապագայի պահեր:

Շնորհակալություն ենք հայտնում @tinki_vinki55 անիմատորների թիմին երեխաների էմոցիաների և ժպիտների համար, ինչպես նաև  @artis.bag.factory-ին՝ ի դեմս @ismene_hambardzumyan-ի, ովքեր տղաների համար ուսապարկեր են կարել և իրենց նվերներն են փոխանցել նաև աղջիկների համար։

Եվ, իհարկե, այս ամենը չէր լինի առանց մեր կամավորների թիմի, որոնք պատրաստել էին բոլոր փաթեթները և կազմակերպել ճամփորդությունը:
Շնորհակալություն այս երջանիկ պահերը երեխաներին նվիրելու համար։

Հոկտեմբեր 7, 2022