Կոռնիձոր գյուղ. Դարձիր Ձմեռ պապ 2021

Կոռնիձոր գյուղ. Դարձիր Ձմեռ պապ 2021

Նա գրել է, որ խաղաղություն է ուզում…
Նա ուզում էր, որ մայրիկն ու հայրիկը վերադառնան…
«Երազում եմ զինվորական կոստյում ունենալ»
«Ես տիկնիկ եմ ուզում»
«Հեծանիվն իմ երազանքն է»
«Արվեստի մասին պատմող գիրք կարդալն իմ ցանկությունն է »
«Ձմեռ պապիկ, թող լինի ինչպես ուզում ես…» 🎅🏻💫

Աստված օգնում է մարդկանց ձեռքերով, և հենց նա ցանկացավ, որ մեր ճամփորդությունը կայանա, և մենք գնանք այս երեխաների մոտ:

Երեք գյուղ. սահման՝
📍 Կոռնիձոր
📍 Արավուս
📍 Խոզնավար

Աստված երբեք նման հեքիաթ չի ուղարկել այնտեղ երեխաներին և, ինչպես պարզվեց, մեծերի համար ևս: Մենք ուրախ ենք այս գյուղերում ապրող բոլոր մարդկանց համար։
Իսկ @tigran.petrosyan19-ը և @agvanharutyunyan-ը հատուկ ձեզ համար ֆիքսել են երեխաների ժպիտն ու փայլող աչքերը։

Այնտեղ անցկացրած օրերը լցված էին սիրով, ուրախությամբ, երջանկության արցունքներով, նոր ծանոթություններով, նոր հույզերով…
Մենք գիտենք, որ նորից վերադառնալու ենք այնտեղ♥️

Մենք պետք է այս երեխաներին երջանիկ մանկություն պարգևենք։
Ես և դու պետք է օգնենք նրանց ավելի հաճախ ժպտալ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան սովորել ու գումար վաստակել սեփական գյուղի համար։

Այդ օրը կգա, և մենք կանենք դա միասին, վստահ ենք։