Ուրախություն Ամալիի աչքերում

Ուրախություն Ամալիի աչքերում

Հանուն այսպիսի աչքերի է, որ ապրում է մեր Հիմնադրամը։

Իսկ այս աչքերը պատկանում են փոքրիկ Ամալիին, ով հրատապ օգնության կարիք ուներ, ուստի մենք շտապ դիմեցինք հիմնադրամի ընկերներին և դրամահավաք չբացեցինք։ Եվ հիմա, թեև մի փոքր ուշացած, մենք ձեզ հետ կիսվում ենք նրա պատմությամբ և լավ լուրով։

Փոքրիկ Ամալին ընդամենը 2 ամսական է և ծնվել է աջ ձեռքի տոտալ կաթվածով, թևն ամբողջովին անշարժ է եղել՝ անհրաժեշտ էր շտապ վիրահատություն։

Հրաշալի նորությունն այն է, որ 2020 թվականի փետրվարի 13-ին, պրոֆեսոր Միխայիլ Լեոնիդովիչ Նովիկովի և Յարոսլավլի «Մոտուս» բժշկական կենտրոնի շնորհիվ տեղի ունեցավ բարեհաջող վիրահատություն՝ լիարժեք ապաքինման բարենպաստ կանխատեսմամբ։ Պատկերացնու՞մ եք՝ վիրահատությունից օրեր անց Ամալին սկսեց շարժել մատները։

Փետրվարի 17-ին երեխան վերադարձել է տուն, նա դեռ վերականգնման փուլում է՝ հնարավոր է կրկնակի վիրահատություն արդյունքն ամրապնդելու համար, բայց հաջող մեկնարկն արդեն արված է. մենք հավատում ենք, որ երեխան կշարժի իր ձեռքը:

Ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել «Մոտուս» բժշկական կենտրոնին, որ համաձայնեցին շտապ վիրահատել երեխային։ Եվ ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Լիլիթ Կարապետյանին՝ իր շահառուների կողքին լինելու պատրաստակամության և հնարավորության համար՝ հատկապես նման հրատապ դեպքերում։

Փոքրիկին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, իսկ ծնողներին՝ ուժ։