«Շտապիր դեպի բարին» ամառային ճամբար

«Շտապիր դեպի բարին» ամառային ճամբար

«Շտապիր դեպի բարին» ամառային ճամբարի նպատակն էր սահմանամերձ գյուղերում ապրող 8-ից 15 տարեկան 196 երեխաների հնարավորություն տալ զարգացնել համակարգային վերլուծության և բիզնես մտածողության հմտությունները։ Երեխաներն ընտրվել են համապատասխան մասնագետների և դպրոցի ուսուցիչների համատեղ ջանքերով։ Թիրախային լսարանը ներառում է սահմանամերձ գյուղերի երեխաները, որոնք հաճախ զրկված են կրթական կարևոր հնարավորություններից՝ երկրում տիրող անհանգիստ և անապահով սոցիալական վիճակի պատճառով։ Ճամբարում ստացած գիտելիքները նպաստում են սոցիալական հմտությունների, թիմում աշխատելու կարողության զարգացմանը և օգնում բացահայտելու երեխաների ներուժն ու տաղանդները:

Ճամբարի ընթացքում երեխաները խորանում են ազգային և մշակութային արժեքների մեջ: Ճամբարը նպաստում է սահմանամերձ գյուղերի 196 երեխաների փոխգործակցությանն ու բարեկամությանը` նպաստելով համայնքի հզորացմանը: «Շտապիր դեպի բարին» ամառային ճամբարը այլընտրանքային կրթության լավագույն հնարավորություններից է՝ լրացնելով դպրոցում ստացած գիտելիքները և մեծապես ընդլայնելով երեխաների աշխարհայացքը։ Այն նպատակ ունի զարգացնել ճկուն մտածելակերպ, որը թույլ է տալիս նրանց արագ հարմարվել ժամանակակից արագ փոփոխվող աշխարհին:

Ծրագրի հովանավորներից է «Երևանյան մարաթոնը», որը իրականացվել է հունիսի 4-ին, և բոլոր միջոցները հատկացվել են այս բարեգործական ծրագրին աջակցելու համար։ Բացի այդ, համագործակցում ենք «Արմ Մարաթոն» հիմնադրամի, Հերոսական լիգայի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ։

 

1-րդ ջոկատ (Ուրարտու) Wizzy նախագծի թեման՝ միրգ բանջարեղենի պահածոյացում։
2-րդ ջոկատ (Երվանդունիներ) Wizzy նախագծի թեման՝ ջերմոցային տնտեսություն։
3-րդ ջոկատ (Արտաշեսյաններ) Wizzy նախագծի թեման՝ ֆուտբոլի և բասկետբոլի դաշտ։
4-րդ ջոկատ (Արշակունիներ) Wizzy նախագծի թեման՝ հուշանվերներ։
5-րդ ջոկատ (Բագրատունիներ) Wizzy նախագծի թեման՝ գրադարանային անկյուն։
6-րդ ջոկատ(Կիլիկիա) Wizzy նախագծի թեման՝ գյուղական ուտեստների պատրաստում և վաճառք (տուրիստների համար)։
7-րդ ջոկատ (Զաքարյաններ) Wizzy-ի նախագծի թեման` երաժշտության և պարի խմբակ։
8-րդ ջոկատ (Մամիկոնյաններ) Wizzy նախագծի թեման՝ մարզասրահ։

Նախագծերից հաղթող ճանաչվեց 7-րդ ջոկատը, իսկ որպես ճաբարական խումբ ՝ 8-րդ, 1-ին և 7-րդ ջոկատները։

Լավագույն 5 ճամբարականները ստացան նվեր՝ հաջորդ տարվա 1 շաբաթյա անվճար ճամբարի ուղեգիր։

Ճամբարի շրջանակներում ունեցանք հատուկ հյուր՝ աշխարհահռչակ դիմահարդար, ինֆլյուենսր Գոհար Ավետիսյանը։ Գոհար Ավետիսյանը եկել էր բազմաթիվ անակնկալներով՝ նշեցինք երեխաների տարեդարձերը, երեխաների հետ միասին պատրաստեցինք պիցա, երգեցինք ու պարեցինք խարույկի շուրջ, զվարճացանք լողավազանում և փրփուր փարթի կազմակերպեցինք։

Մեծ շնորհակալություն մեր բոլոր նվիրատուներին օգնության համար.

  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ;
  • Գոհար Ավետիսյան;
  • Մարետա Գևորգյան;
  • TAO ՍՊԸ;
  • Երևան մարաթոն;
  • ինչպես նաև այլ մասնավոր դոնորներ սոցիալական ցանցերում:

Ձեր աջակցության շնորհիվ մենք կարողացանք իրականացնել այս նախագիծը և երեխաներին տալ գիտելիքներ և երջանկություն:

Շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցեցին և օգնեցին մեզ հաջողության հասնել այս նախագծում՝ ուրախություն և նոր գիտելիքներ նվիրելով  երեխաներին։