
Նոյեմիի ծնվելուց անմիջապես հետո ծնողները նկատեցին, որ նա չի կարողանում կուլ տալ կաթը ՝ լեզվի բնածին արատի պատճառով: Նրա կյանքը փրկելու համար բժիշկները տեղադրեցին սնման խողովակ, որպեսզի փոքրիկը ստանար անհրաժեշտ սնունդ, մեծանար և բավարար ուժ ունենար կենսական նշանակության բուժման համար։
Երբ Նոյեմին դարձավ մեկ տարեկան, ի հայտ եկան նոր դժվարություններ՝ խոսքի զարգացման ուշացում և շնչառական խնդիրներ։ Ընտանիքը, որը գտնվում էր ծանր ֆինանսական պայմաններում, չէր կարողանում ապահովել անհրաժեշտ թանկարժեք հետազոտությունները։ Ամենակարևոր քայլը գենետիկական քննությունն էր (WES), որը արժեր 500․000 ՀՀ դրամ։ Առանց այդ քննության բժիշկները չէին կարող ճիշտ ախտորոշում կատարել և սկսել անհրաժեշտ բուժումը։
Բարեգործների աջակցության և մեր գործընկեր IMAST app-ի համագործակցության շնորհիվ Նոյեմիի պատմությունը նոր հույս ստացավ։ Հավաքված գումարի շնորհիվ նա անցավ անհրաժեշտ քննությունը և այսօր գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո՝ ստանալով անհրաժեշտ բուժօգնությունը։ Նրա ճանապարհը դեռ ավարտված չէ, բայց նա այլևս միայնակ չէ։
Նոյեմիի ընտանիքը խորին երախտագիտություն է հայտնում բոլորին, ովքեր կանգնեցին իրենց կողքին կյանքի դժվարին պահին։ Ձեր բարությունը՝ մեր գործընկեր IMAST app-ի աջակցությամբ, այս փոքրիկ աղջնակին առողջ ապագայի հնարավորություն է պարգևել։