Աջակցություն Նելսոնի ընտանիքին

Աջակցություն Նելսոնի ընտանիքին

15 ամյա Նելսոնը հարազատների հետ սեպտեմբերի 25-ին փորձում էր գտնել միջոցներ որպեսզի դուրս գային Արցախից։

Պայթյունի հետևանքով զոհվեց Նելսոնի հայրը, հորեղբայրը, հորեղբոր երկու որդիները, մորաքրոջ ամուսինն էլ առ այսօր անհայտ կորած է։
Ստանալով ամենախորը աստիճանի այրվածքներ Նելսոնին ինքնաթիռով տեղափոխեցին Երևան։
Այրածքների հետևանքով Նելսոնի մատներն անդամահատել են, այրվածքներ է ստացել դեմքի, ձեռքերի, ոտքերի հատվածներում…

Ընտանիքի կանայք այլ անձանց մեքենաներով մի կերպ անցնելով գաղթի ճանապարհը՝ հասան Հայաստան։
Ընտանիքի տատիկը չդիմանալով ստացած կորուստներին և ցավին մեկ ամիս անց մահացավ։

📌Ընտանիքը «Սերտը պեց» ծրագրի շահառու է։ Հայորդի նախաձեռնության գործընկների կողմից ընտանիքը ստացել է տան համար անհրաժեշտ ողջ տեխնիկան։
Առաջիկայում գործընկերների հետ համագործակցությամբ ընտանիքին կապահովենք նաև այլ անհրաժեշտ կենցաղային պարագաներով։