Աջակցություն Գասպարյանների ընտանիքին

Աջակցություն Գասպարյանների ընտանիքին

Սեպտեմբերի 19-ի կեսօրին Արցախի ողջ տարածքում սկսվեցին լսվել հրետակոծության ձայները, Գասպարյանների ընտանիքը բնակվում էր Ներքին Հոռաթաղում․
պատերազմի ձայները լսելուց անմիջապես հետո ընտանիքը պատսպարվեց իրենց եռահարկ տան նկուղում։
Թվում էր, թե ապահով տեղ են և շուտով ամեն ինչ կավարտվի, բայց թշնամու ինքնաթիռից արձակված հրթիռը ընկավ ուղիղ Գասպարյանների տան վրա և, ճեղքելով մի քանի հարկ, հասավ նկուղ, որտեղ տատիկը Արեգին գրկած քնած էր, ցավոք երկուսն էլ տեղում զոհվեցին…

Արեգի հայրը ծառայությունից վերադարձավ։
9 ամյա Արեգին և իր տատիկին հուղարկավորեցին գյուղում՝ չիմանալով, որ ժամեր անց պիտի բռնի տեղահանվեն իրենց ծննդավայրից։
Արեգի ծնողները երկու աղջիկների, մյուս տատիկի և պապիկի հետ անցնելով գաղթի դաժան ճանապարհը, հաստատվեցին մայր Հայաստանում։

📌Ընտանիքը Հայորդիի «սերտը պեց» աջակցության ծրագրի շահառու է։
@armeniafund ի կողմից ընտանիքին տրամադրել ենք մանր կենցաղային տեխնիկա։
@speshikdobru ի կողմից խոշոր կենցաղային տեխնիկա։
Առաջիկայում ևս տրամադրելու ենք այլ անհրաժեշտ պարագաներ։