Անահիտ. Հույսի և վերականգման ճամփորդություն

Անահիտ. Հույսի և վերականգման ճամփորդություն

Նայեք այս գեղեցկուհուն: Հիշու՞մ եք այս նրան․ մեր շահառուներից Անահիտն է։

2018 թվականի մայիսին մենք բացեցինք հիմնադրամի այն ժամանակվա ամենամեծ դրամահավաքներից մեկը. 2,908,090 ռուբլի։

Իսրայելում աղջկան շտապ վիրահատություն էր անհրաժեշտ. Ռուսաստանում բժիշկները երաշխիքներ չէին տալիս, և կային կաթվածի բարձր ռիսկեր, իսկ Իսրայելում բժիշկները նվազագույնի էին հասցրել ռիսկերը։

Բոլորիս անհանգստությունները, բազմաթիվ գիշերների անքնությունը, վերահրապարակումները դոնորների անհրաժեշտության մասին, ի հայտ եկած խնդիրներին լուծումներ փնտրելը և հույսը չկորցնեը՝ տվեցին իրենց արդյունքները: Մեր ներսում բացարձակապես յուրաքանչյուր կամավոր ներքին վստահություն ուներ, որ մենք կհավաքենք անհրաժեշտ գումարը։

Բոլորիդ շնորհիվ առաջին փուլում մեզ հաջողվեց հավաքել գումարի կեսը, երկրորդ փուլում մնացած գումարը փոխանցվեց մի հրաշագործ բարեգործից, ում անունը դեռ չգիտենք։

Եվս մեկ անգամ համոզվեցինք մեր ներքին կարգախոսում՝ «Աստված օգնում է մարդկանց ձեռքով»։

Երեկ՝ մեր ծանոթությունից 4 տարի անց, Երևանում կայացավ մեր հերթական հանդիպումը Անահիտի և նրա ծնողների հետ։

Ուրախ, երջանիկ, տաղանդավոր ու նույնքան գեղեցիկ Անահիտը մեզ դիմավորեց իր շլացուցիչ ժպիտով։ Անահիտը դաշնամուր է նվագում, դպրոցում գերազանց աշակերտ է և պարզապես վայելում է կյանքը՝ Ձեզ բոլորիդ մեծ բարևներ ուղարկելով։

Միասին մենք կարողացանք երջանկություն պարգևել ևս մեկ երեխայի, նրա ծնողներին և սիրելի մարդկանց։
Շարունակեք տարածել բարություն մեզ հետ։