Յուրահատուկ գարունն իսկապես յուրահատուկ էր

Յուրահատուկ գարունն իսկապես յուրահատուկ էր

Արևի և անձրևի երեխաների սոցիալականացումը այս նախագծի կարևորագույն նպատակներից է։ Եվ մեզ հաջողվել է ևս մեկ քայլ անել դրան հասնելու համար։

Ապրիլի 23-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան ​​տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ բարեգործական ներկայացում, որը կազմակերպել էինք՝ օգնելու արևի և անձրևի երեխաների այցելած վերականգնողական կենտրոններին։

Մեր դոնորների օգնությամբ, ովքեր մեզ գումար են փոխանցել տոմսեր գնելու համար, կարողացանք հրավիրել 209 երեխայի գյուղերից, մանկատներից և վերականգնողական կենտրոններից։
Ինչի համար մենք անսահման երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս նախաձեռնությանը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ՝ տոմսեր ձեռք բերելու և ներկայացմանը միանալու համար։
Հավաքագրված գումարը կազմել է 438 790 դրամ, այն կբաժանվի երկու կենտրոնների՝ «Արևի մանուկներ» մանկական առողջության և զարգացման ՀԿ-ի՝ հայր Գրիգորի գլխավորությամբ և «Քայլ առաջ» աուտիզմով երեխաների վերականգնողական կենտրոնի միջև:
Շնորհակալություն նաև թատրոնի ղեկավարներին և @tomsarkgh_am-ի մեր ընկերներին
համագործակցության համար։
Մեզ համար շատ կարևոր է նման միջոցառումներ կազմակերպելը և բոլոր երեխաներին մեկ դահլիճում հավաքելը։ Եվ դա հնարավոր չէր լինի առանց ձեր օգնության:

Շնորհակալություն մեզ օգնելու համար:
Մեր «Յուրահատուկ գարուն» նախագիծը շարունակվում է, հետևեք հիմնադրամի նորություններին մեզ միանալու համար։