
15-ամյա Մանվել Մարտիրոսյանը, ով սիրում է ֆուտբոլ, ինչպես նաև սիրում է մյուսներին աջակցել, մոտ մեկ տարի է, ինչ պայքարում է երիկամների քրոնիկ հիվանդության դեմ։ Նա շտապ երիկամի փոխպատվաստման կարիք ուներ, և առաջին քայլը թեստավորման իրականացումն էր՝ պարզելու համար, թե արդյոք նրա ծնողները կարող են համատեղելի դոնորներ լինել:
Մեր դոնորների առատաձեռնության և IMAST հավելվածի հետ մեր համագործակցության շնորհիվ՝ մենք հաջողությամբ հավաքեցինք 1,000,000 դրամ այս կարևոր թեստերի ֆինանսական ծախսերը հոգալու համար: Սակայն Մանվելի ծնողները հնարավորություն են գտել նրա բուժումը կազմակերպել արտերկրում։ Արդյունքում, հավաքագրված միջոցներն այժմ կուղղվեն բժշկական օգնության հրատապ կարիք ունեցող մեկ այլ երեխային աջակցելու համար:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ընտանիքի խնդրանքով մենք այս ընթացքում չենք տարածում Մանվելից որևէ լուսանկար՝ հարգելով նրանց գաղտնիությունը։ Շնորհակալություն բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեցան և աջակցեցին այս արշավին։ Ձեր բարությունն ու մեծահոգությունը մեզ մոտեցրել են Մանվելի նման երեխաների կյանքը բարելավելուն, և հիմա ձեր աջակցությունից կշահի ևս մեկ երեխա։