«Շտապիր դեպի բարին» ամառային ճամբար

«Շտապիր դեպի բարին» ամառային ճամբար

Սիրելի՛ ընկերներ, մենք վաղուց էինք նախապատրաստվում և երազում էինք այս օրվա մասին և այն վերջապես եկավ: Հպարտությամբ կարող ենք հայտարարել, որ լինելու է «Շտապիր դեպի բարին» ամառային ճամբարը։ Ամիսների քրտնաջան աշխատանք, ճամփորդություններ սահմանամերձ գյուղեր, երեխաների հետ հանդիպում, և հենց նրանք էին մեզ ոգեշնչում ամբողջ ճանապարհին, նրանց վառվող աչքերը, նրանց մեջ եղած հույսը մեզ ուժ էր տալիս նույնիսկ այն ժամանակ, երբ մենք հանձնվում էինք։

Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս իսկապես հատուկ միջոցառմանը, նրանց, ովքեր ֆինանսապես մասնակցել են, նրանց, ովքեր տեղեկատվություն են տարածել սոցիալական ցանցերում, ովքեր օգնել են առաջխաղացմանը, նրանց, ովքեր հավելյալ հետաքրքրվել են երեխաներով և ցանկացել են օգնել նրանց հետագայում։ 

Այս 7 օրերը կդառնան երեխաների լավագույն հիշողություններից մեկը։

Սա եզակի հնարավորություն է սահմանամերձ գյուղերում ապրող անապահով ընտանիքների երեխաների համար ամառային հանգիստն անցկացնելու զվարճանքի և կրթական միջավայրի համատեղմամբ։   

Երեխաները կունենան հատուկ ծրագիր, որի շնորհիվ նրանք կզարգացնեն սոցիալական հմտություններ, կսովորեն աշխատել թիմում, ժամանակ անցկացնել հետաքրքիր բանախոսների հետ և ստանալ համակողմանի զարգացում։

Այսպիսով, ես և դու բոլորիս աջակցությամբ իրականացնելու ենք այս հրաշքը երեխաների համար։

Շնորհակալություն բոլորին և թող սկսվի նոր էջ: