«Առատաձեռն նոյեմբեր» Yandex Go-ի հետ. Եկեք միասին օգնենք ամեն ուրբաթ

«Առատաձեռն նոյեմբեր» Yandex Go-ի հետ. Եկեք միասին օգնենք ամեն ուրբաթ

Մեր աշխատանքը երբեք չի դադարում, և դուք միշտ կարող եք հետևել գործընթացին, բայց ոչ բոլոր ուղղություններն  են տեսանելի մեր ընթերցողներին:

Ցանկացած համակարգային աջակցության շատ կարևոր ասպեկտը տրանսպորտային  աջակցությունն է:

Տարբեր ապրանքների բեռնափոխադրում , կամավորների տեղափոխում և այլն, այս ամենը հնարավոր է դառնում Yandex Go-ի անգնահատելի օգնության շնորհիվ, ինչի համար հայտնում ենք հատուկ շնորհակալություն։

Նոյեմբերի 1-ին Yandex Go-ի աջակցությամբ մեկնարկեց «Առատաձեռն նոյեմբեր» արշավը։

Նոյեմբեր ամսվա բոլոր  ուրբաթ օրերին ձեր կատարած յուրաքանչյուր ճամփորդությունը կօգնի մեզ և Հայաստանի երեք այլ բարեգործական կազմակերպություններին: Յանդեքսը յուրաքանչյուր 10 կմ ճանապարհորդությունը կվերածի 5 դրամի և կբաժանի մասնակից ֆոնդերի վրա։ Որքան շատ  ուղևորություններ ուրբաթ օրերին, այնքան ավելի շատ օգնություն:

Այսպիսով, ցանկացած մարդ կարող է դառնալ կարիքավորներին օգնելուն ուղղված հատուկ գործի մասնակից։

Այսպիսի քայլերով է, որ մենք կարող ենք աջակցել միմյանց և զգալ մասնակցություն ։

Yandex Go-ով անցած յուրաքանչյուր կիլոմետրը ներդրում է կարևոր սոցիալական նախագծերում, որոնք երկար տարիներ շարունակ անշեղորեն օգնում են հազարավոր մարդկանց: