Ազդեցիկ քայլերի և հույսի տարի երեխաների համար

Ազդեցիկ քայլերի և հույսի տարի երեխաների համար

Ավելի քան երբևէ այս օրը՝ 2023 թվականի հունիսի 1-ին, մենք ցանկանում ենք ձեզ հետ կիսել մեր համատեղ ջանքերի ևս մեկ ձեռքբերում։

Ուղիղ մեկ տարի առաջ մեր բոլորի ջանքերի, աշխատանքի և արցախյան երեխաների ներկայի ու ապագայի մեջ ներգրավվելու անվերապահ ցանկության շնորհիվ Վաղուհաս գյուղում բացվեց մանկապարտեզ՝ դրանով իսկ երեխաներին տալով առողջ մանկության առանձնահատուկ նվեր, որը կարևոր և հիշարժան դեր ունեցավ իրենց կյանքում։

Մանկապարտեզի բացման գործում մեծ ներդրում են ունեցել արցախյան հողի երկու նվիրյալ որդիները՝ Կարո Սերգեևիչ Սարգսյանը և Գրիգորի Մելիքովիչ Հայրապետյանը, ովքեր արձագանքել են «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի աջակցության խնդրանքին։

Այսօր հատկապես ուզում ենք հիշեցնել բոլորին, ովքեր հետևում են մեզ, բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն, որ այս պահին Արցախի շրջափակումը դեռ շարունակվում է։ Երեխաները չունեն լիարժեք կենսագործունեություն, չունեն բժշկական օգնության, սննդի, մտերիմների և մնացած աշխարհի հետ շփվելու հնարավորություն, ամենակարևորը՝ խախտված է նրանց հիմնական իրավունքը՝ կյանքի և մանկության իրավունքը։

Ես և դու միշտ կաշխատենք հանուն բարօրության, քանի դեռ մեր ճանապարհին հանդիպած յուրաքանչյուր երեխայի չի ապահովվել արժանի մանկություն: