Skip to main content

«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Լիլիթի առողջական վիճակի մասին նորություններ

Ուրախ ենք ձեզ հետ կիսվել Լիլիթի առողջական վիճակի և բուժման ընթացքի մասին նորություններով։

Լիլիթի մոտ առկա էին ձախ ազդրի շրջանի և ողնաշարի գոտկային հատվածի ցավեր, ինչպես նաև քայլվածքի խանգարում։ Նախնական ախտորոշման համաձայն՝ կասկածվում էր սպոնդիլոէպիֆիզար դիսպլազիա։ Ախտորոշումը ճշգրտելու և առողջական խնդիրների հիմքում ընկած հնարավոր գենետիկական առանձնահատկությունները բացահայտելու նպատակով Լիլիթին անհրաժեշտ էր անցնել գենետիկական հետազոտություն։

Հետազոտության իրականացման համար անհրաժեշտ միջոցները հավաքագրելու նպատակով նախաձեռնեցինք դրամահավաք։ Ուրախ ենք տեղեկացնել, որ դրամահավաքի արդյունքում հավաքագրվել է անհրաժեշտ 300,000 ՀՀ դրամը։

Լիլիթի մայրիկի փոխանցմամբ՝ գենետիկական հետազոտության պատասխաններն արդեն պատրաստ են։ Այս պահին Լիլիթը շարունակում է գտնվել բժշկի վերահսկողության ներքո, քանի որ դեռ երբեմն ցավեր է ունենում։ Միևնույն ժամանակ նա վերսկսել է իր առօրյա զբաղմունքները, հաճախում է նկարչական պարապմունքների և ժամանակն անցկացնում է   սիրելի նախասիրությամբ:

Լիլիթի համար դրամահավաքն իրականացվել է «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամի և IMAST app-ի համագործակցությամբ։ Այս համագործակցության շնորհիվ հնարավոր է դարձել համախմբել մարդկանց մեկ կարևոր նպատակի շուրջ և աջակցել Լիլիթին ախտորոշման ճշգրտման ճանապարհին։

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում IMAST app-ին՝ նախաձեռնությանն աջակցելու և համագործակցության համար, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց նվիրատվությամբ ու հոգատարությամբ մասնակից դարձան Լիլիթին աջակցելու գործին։

Կիսվել։