Կիսվել։

Սուրենին անհապաղ անհրաժեշտ է կենսական դեղորայք

Հավաքվել է։ AMD 272,402
103%
Նպատակ։ AMD 265,300
Նպատակը հաջողված է

Ծանոթացեք՝ 21-ամյա խելացի, բանիմաց և չափազանց բարեսիրտ Սուրենն է, ով 2013 թվականից սկսած ստանում է հեմոդիալիզ՝ Արաբկիր ԲԿ-ի հեմոդիալիզի և երիկամի փոխպատվաստման բաժանմունքում։ Սուրենը նաև Մարիայի եղբայրն է, ում հետ ձեզ ծանոթացրել ենք օրեր առաջ։ Դուք երևի թե արդեն հասցրել եք օգնել Մարիային, ով ունի նույն խնդիրները, ինչ եղբայրը, սակայն Սուրենի վիճակը ներկա պահին ավելի ծանր է․ նրա մոտ ախտորոշվել է երիկամների պոլիկիստոզ, քրոնիկ երիկամային անբավարարություն և երկրորդային հիպերպարաթիրեոիդիզմ։

Բարձր հիպերպարաթիրեոիդիզմի հետևանքով խիստ բարձր է ոսկրային կոտրվածքներ ստանալու ռիսկը, որի մասին են վկայում այս պահին երիտասարդի մոտ առկա ոսկրային դեֆորմացիաները։ Այս կոտրվածքները կարող են ճակատագրական լինել Սուրենի համար, իսկ դրանք կանխել հնարավոր է միայն թանկարժեք դեղորայքային բուժմամբ, ինչը նրա և Մարիայի ընտանիքը չի կարող հոգալ, քանի որ նրանք գտնվում են սոցիալապես անապահով վիճակում։

Սուրենին ներկայում ցուցված է Ջեմպլար դեղորայքի երկարատև ընդունում՝ 10-15 մգ / շաբաթական երեք անգամ։

Նվիրաբերելով այսօր՝ դուք կպահպանեք Սուրենի առողջությունը և հեռու կպահեք նրան կյանքի համար չափազանց վտանգավոր ոսկրային կոտրվածքներ ստանալուց։

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 427 USD May 28, 2025
IMAST app 260 USD May 22, 2025