Ստելլան ունի օրթոպեդիկ սարքերի կարիք
Ստելլան 8 տարեկան է և ունի առողջական խնդիրներ, որոնք պահանջում են շարունակական հսկողություն և հատուկ օրթոպեդիկ աջակցություն։
Նրա ախտորոշումն է՝ կենտրոնական նյարդային համակարգի զարգացման արատ, Th12-L1 դիաստեմատոմիելիա, ստորին պարապարեզ և պարահիպեսթեզիա, ինչպես նաև ողնաշարի կիֆո-սկոլիոտիկ դեֆորմացիա։ Ստելլայի համար օրթոպեդիկ սարքերը կարևոր նշանակություն ունեն նրա մարմնի ճիշտ դիրքի և շարժունակության պահպանման և հետագա բարդությունների կանխարգելման համար։
Այս փուլում Ստելլային անհրաժեշտ են՝ TLSO կրծքա-գոտկա-սրբանային օրթեզ՝ սեղմիրան, որի արժեքը կազմում է 190,000 դրամ, ինչպես նաև DAFO սրունք-թաթային դինամիկ օրթեզ, որի արժեքը կազմում է 150,000 դրամ։
Օգնե՛նք Ստելլային ստանալ անհրաժեշտ օրթեզները։ Ինչպես տեսնում եք հոլովակում, Ստելլան շատ է սիրում պարել, սակայն իր ներկայիս վիճակը չի թողնում երեխային վայելել իր մանկությունն առանց ցավի և անհարմարության։
Ձեր աջակցությունը կարևոր դեր կունենա նրա առօրյան ավելի կայուն, անվտանգ և հնարավորինս շարժուն դարձնելու ճանապարհին։
Մենք իրականացնում ենք մեր բարեգործական դրամահավաքը՝ համագործակցելով IMAST հավելվածի հետ. https://m.imast.am/PfkZ/HFG
| Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
|---|---|---|
| IMAST app | 1264 USD | June 09, 2026 |
