Կիսվել։

Շուշանն ունի ողնաշարի վիրահատության կարիք

Հավաքվել է։ AMD 366,772
100%
Նպատակ։ AMD 366,137
Նպատակը հաջողված է

Շուշանի ծնողները տարիներ առաջ նկատել են, որ երեխան ունի ողնաշարի թեքվածություն, որը հանգեցրել է նաև այլ առողջական խնդիրների և ֆիզիկական սահմանափակումների։ 2017 թվականից սկսած՝ Շուշանը կրել է կորսետներ, սակայն փոփոխություններ չեն գրանցվել։ Հետագա բարդություններից խուսափելու համար Շուշանն արդեն մի քանի անգամ ենթարկվել է ողնաշարի վիրահատության, որոնք դրականորեն ազդել են նրա կյանքի որակի վրա։ Հաջորդ վիրահատությունն իրականացվելու է մարտի 24-ին՝ արտասահմանից ժամանած բժիշկների մասնակցությամբ, սակայն ծնողները չունեն բավարար միջոցներ այս վիրահատության ծախսերը հոգալու համար․ նախատեսվում է իրականացնել ողնաշարի վիրահատական միջամտություն՝ իմպլանտների տեղադրմամբ։ Վիրահատության արժեքը կազմում է 1,355,000 ՀՀ դրամ (ներառյալ իմպլանտները)։ Ձեր աջակցությամբ Շուշանը կանցնի հերթական, սակայն վերջին վիրահատության միջով և կկարողանա ապրել լիարժեք կյանքով։ Շուշանն ունի բազմաթիվ հետաքրքրություններ և երազում է դառնալ մանկաբույժ։ Նվիրաբերեք այսօր և նվիրեք Շուշանին առողջ մանկություն։

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 925 USD March 31, 2025