Մարիաննան ունի վիրահատության կարիք
Մարիաննան մեր խելացի, ուժեղ և նպատակասլաց աղջիկն է, ով արդեն երկար տարիներ պայքարում է ախոնդրոպլազիայի դեմ։ Սա հազվագյուտ գենետիկ հիվանդություն է, որի դեպքում ոսկրային համակարգը զարգանում է անհամաչափ, և երեխայի աճին զուգահեռ կարող են առաջանալ տարբեր օրթոպեդիկ և առողջական բարդություններ։
Անցած տարիների ընթացքում Մարիաննան անցել է ոսկրերի երկարացման մի քանի դժվար փուլերի միջով։ Սկզբում կատարվել է սրունքների երկարացում՝ 8 սմ, այնուհետև՝ բազուկների՝ ևս 8 սմ, իսկ երրորդ փուլում երկարացվել են ազդրերը՝ 9 սմ-ով։ Այս ամբողջ ճանապարհը պահանջել է մեծ դիմացկունություն, համբերություն և ուժ, սակայն Մարիաննան այդ ամենը հաղթահարել է խիզախությամբ։
Ցավոք, ազդրերից ապարատների հեռացումից հետո առաջացել է լուրջ բարդություն․ աջ ազդրի ոսկորը, իր բարակության պատճառով, կոտրվել և թեքվել է դեպի կողք, ինչի հետևանքով Մարիաննայի ոտքերը դարձել են անհավասար։ Այս պահին տարբերությունը կազմում է մոտ 2.5 սմ, և նրան անհրաժեշտ է նոր վիրահատություն՝ աջ ազդրի ոսկորի ուղղման համար, որպեսզի հնարավոր լինի վերականգնել ոտքերի հավասարությունը։
Մարիաննան շուտով կդառնա 12 տարեկան, բայց իր փոքրիկ մարմնի մեջ նա ունի անսահման մեծ կամքի ուժ։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա լուռ, համբերատար և մեծ խիզախությամբ անցել է բազմաթիվ փորձությունների միջով՝ չկորցնելով հավատը և առանց ընկճվելու շարունակելով պայքարել լիարժեք կյանքի համար։
Չնայած իր ցավերին ու դժվարություններին՝ Մարիաննան շատ է սիրում պարել, երգել և նկարել։ Նա մեծ երազանք ունի՝ ապագայում դառնալ բուժքույր։ Նրա մայրիկը վստահ է, որ Մարիաննան կհասնի իր նպատակին, եթե այսօր ստանա անհրաժեշտ աջակցությունը՝ բուժումը շարունակելու համար։
Դարձեք Մարիաննայի աջակիցը և օգնեք նրան անցնել այս կարևոր վիրահատությունը։
Մենք իրականացնում ենք մեր բարեգործական դրամահավաքը՝ համագործակցելով IMAST հավելվածի հետ. https://m.imast.am/PfkZ/HFG
| Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
|---|---|---|
| IMAST app | 4482 USD | April 24, 2026 |
| IMAST app | 880 USD | April 10, 2026 |
| IMAST app | 120 USD | March 21, 2026 |
