Կիսվել։

Մարիան ունի կենսական դեղորայքի կարիք

Հավաքվել է։ AMD 222,442
102%
Նպատակ։ AMD 218,877
Նպատակը հաջողված է

Ծանոթացեք՝ Մարիան է։ Այս 8-ամյա գեղեցկուհին ունի մեր անհապաղ օգնության կարիքը։

Մարիան ծնվել է առանց առողջական խնդիրների, սակայն 2 տարեկան հասակում ունեցել է միզուղիների բորբոքում, որի համար ստացել է համապատասխան բուժում և ապաքինվել է։

Սակայն օրեր առաջ նա հոսպիտալացվել է Արաբկիր ԲԿ-ում, որտեղ էլ նրան ախտորոշել են երիկամների աուտոսոմ-դոմինանտ պոլիկիստոզ, քրոնիկ երիկամային անբավարարություն, ծրագրային հեմոդիալիզին համապատասխան վիճակ, երկրորդային հիպերպարաթիրեոիդիզմ և երկրորդային անեմիա։

Երեխան այժմ ստանում է հեմոդիալիզ, սակայն նրան նաև ցուցված է շարունակական բուժում՝ հիպերպարաթիրեոիդիզմը և երկրորդային անեմիան կարգավորելու համար։

Երեխայի ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, և նա ընտանիքի միակ երեխան չէ, ով ունի լուրջ առողջական խնդիրներ։

Նվիրաբերելով այսօր՝ դուք կտրամադրեք Մարիային անհրաժեշտ դեղամիջոցների մեկ ամսվա պաշար և օգնության մեծ ձեռք կմեկնեք նրա ընտանիքին։

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 256 USD May 22, 2025
IMAST app 305 USD May 17, 2025