Կիսվել։

Մարիանան ունի վիրահատության կարիք

Հավաքվել է։ 4,720$
102%
Նպատակ։ 4,635$
Նպատակը հաջողված է

Մարիաննան ակտիվ և խելացի 10-ամյա աղջիկ է, ում մոտ ախտորոշվել է ախոնդրոպլազիա` գենետիկ վիճակ, որը ազդում է ոսկորների աճի վրա։ Չնայած բոլոր դժվարություններին, Մարիան լի է հույսով և վճռականությամբ։

Վերջին երկու տարիների ընթացքում`«Շտապիր դեպի բարին» հիմնադրամի աջակցությամբ, Մարիանան երկու անգամ վիրահատվել է, որոնք օգնել են նրա ձեռքերին և ոտքերին երկարել 8 սմ-ով, իսկ իր հասակը ավելացել է 4 սմ-ով։ Այսօր` 10 տարեկանում, նրա հասակը կազմում է 103 սմ։

Այժմ Մարիանային անհրաժեշտ է երրորդ վիրահատությունը, որը նախատեսված է հոկտեմբերին, որպեսզի շարունակվի ոտքերի երկարացումը` Իլիզարովի սարքի միջոցով։ Այս գործընթացը զգալիորեն կբարելավի նրա շարժունակությունն ու ինքնավստահությունը։ Սակայն ժամանակը սուղ է, և մեզ շտապ անհրաժեշտ է ձեր օգնությունը՝ հավաքելու 398,723 ՀՀ դրամ վիրահատության և տրանսպորտային ծախսերի համար։ Այս գումարը ներառում է բոլոր լրացուցիչ ծախսերը՝ կապված բուժման, վերականգնման, անսպասելի իրավիճակների, գովազդի և վճարային համակարգերի միջնորդավճարների, ինչպես նաև հիմնադրամի օպերացիոն ծախսերի հետ:

Մարիանայի ճանապարհը լի է քաջությամբ և հաստատակամությամբ։ Ձեր աջակցությամբ մենք կարող ենք օգնել նրան շարունակել մեծանալ ոչ միայն հասակով, այլ նաև հոգով։

Դարձեք հերոս Մարիանայի պատմության մեջ այսօր։ Ամեն նվիրատվություն նրան մոտեցնում է իր երազած կյանքին։ Ձեր մասնակցությունը կարող է փոխել աշխարհը Մարիանայի և նրա ընտանիքի համար։

Ուրախ ենք համագործակցել IMAST app-ի հետ այս դրամահավաքի շրջանակներում՝ միասին էական ազդեցություն ունենալու նպատակով: https://m.imast.am/PfkZ/HFG

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 152 USD September 29, 2024
IMAST app 285 USD September 28, 2024
IMAST app 20 USD September 26, 2024
Левон Саргсян 5000 AMD September 25, 2024
Anait Vasilyan 25000 RUB September 25, 2024
IMAST app 310 USD September 20, 2024
Inna Ovsepian 20000 AMD September 15, 2024
Anonymous 2000 RUB September 10, 2024
IMAST app 1519 USD September 10, 2024
Karina Sherstobitova 100 EUR September 08, 2024
Radik Lskavyan 1000 RUB September 05, 2024
Шушаник Пепоян 1000 RUB September 05, 2024
Балаян Балаян 2000 RUB August 29, 2024
Михаил тер-мосесов 5000 RUB August 29, 2024
Karina Sherstobitova 100 EUR August 28, 2024
Михаил Тер-Мосесов 20000 RUB August 27, 2024
William Jackson 355 EUR August 26, 2024
Anonymous 1000 RUB August 25, 2024
Anonymous 10000 RUB August 24, 2024
IMAST app 986 USD August 23, 2024