Կիսվել։

Դավիթն ունի կենսական դեղամիջոցի կարիք

Հավաքվել է։ AMD 2,132,163
101%
Նպատակ։ AMD 2,120,000
Նպատակը հաջողված է

Նկարում 10-ամյա Դավիթն է, ով ծնված օրվանից պայքարում է բնածին սրտի արատի՝ Ֆալլոյի տետրաադայի դեմ։ Նա արդեն հաղթահարել է 4 բարդ վիրահատություն, որոնցից վերջինը հաջողությամբ իրականացվել է 2024 թվականի հունվարի 15-ին Մոսկվայում։

Նրա առողջական վիճակը կայուն պահելու և սրտի աշխատանքը բարելավելու նպատակով բժիշկները Դավիթին նշանակել են Tracleer DT դեղամիջոցը, որի մեկ փաթեթն արժե ավելի քան 1000 դոլար, ինչը ֆինանսապես անհասանելի է նրա ծնողների համար։

Ձեր աջակցությունը կօգնի մեզ ապահովել Դավիթին 4 ամսվա համար նախատեսված այս կենսական դեղամիջոցով։

Դավիթը սիրում է ֆուտբոլ և շախմատ խաղալ իր կրտսեր եղբոր հետ և երազում է մի աշխարհի մասին, որտեղ բոլոր երեխաներն առողջ են, իսկ մայրերը՝ երջանիկ։

Ձեր յուրաքանչյուր նվիրաբերությունը մեծ ուժ ունի, և ձեր բարի քայլը կօգնի Դավիթին քայլել դեպի առողջ ապագա։

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 1420 USD December 05, 2024
IMAST app 817 USD November 30, 2024
IMAST app 428 USD November 25, 2024
IMAST app 1194 USD November 22, 2024
IMAST app 1634 USD November 17, 2024