Կիսվել։

Օգնեք Վիկտորիաին պահպանել տեսողությունը

Հավաքվել է։ AMD 2,614,190
105%
Նպատակ։ AMD 2,492,440
Նպատակը հաջողված է

9-ամյա Վիկտորիան ունի վիրահատության կարիք։ Նա ծնվել է աչքի շլությամբ, իսկ հետագայում նրա մոտ ախտորոշվել է ամբլեոպիա՝ «ծույլ աչք» հիվանդությունը, որի ժամանակ ուղեղի և աչքի միջև կապը խանգարվում է, և աչքը կորցնում է իր ֆունկցիոնալությունը:

Հայաստանում հիվանդության համար բուժումը ընդունված է իրականացնել 17 տարեկանից հետո։ Սակայն մինչ այդ՝ երեխայի տեսողությունը որոշակիորեն պահպանելու և բարելավելու նպատակով, երեխան Մոսկվայի «Ясный взор» կլինիկայում ստանում է ամբլեոպիայի դեմ հատուկ բուժում։

Ութ տարեկանում ձեր աջակցությամբ նա անցել է երկու բուժման կուրս․ առաջին բուժումից հետո նրա աջ աչքի տեսողությունը դարձավ 30%, ձախ աչքի տեսողությունը՝ 70%, իսկ երկրորդ բուժումից հետո աջ աչքի տեսողությունը դարձավ 40%, ձախինը՝ 80%, իսկ արդեն երրորդ բուժման կուրսից հետո աջ աջքի տեսողություը դարձավ 50%, իսկ ձախի՝ 80%-ը պահպանվեց։

Այս բուժումներն էականորեն ազդում են երեխայի տեսողության բարելավման և կյանքի որակի վրա, սակայն դրանք պետք է կրկնել ամեն վեց ամիսը մեկ, ինչը ֆինանսապես անհասանելի է ծնողների համար, քանի որ բուժումից զատ պետք է հոգան նաև կացության և տեղափոխման ծախսերը։

Այժմ Վիկտորիան պետք է սկսի բուժման չորրորդ կուրսը, և նա կրկին ունի ձեր աջակցության կարիքը։ Բուժումը չստանալու դեպքում Վիկտորիայի տեսողությունը կրկին կնվազի։

Ձեր անգամ ամենափոքր նվիրատվությամբ կարող եք օգնել այս աղջնակին ապրել լիարժեք կյանքով՝ վայելելով իր մանկությունը։

Եկե՛ք օգնենք Վիկտորիային տեսնել աշխարհը պարզ ու գունավոր։

Մենք իրականացնում ենք մեր բարեգործական դրամահավաքը՝ համագործակցելով IMAST հավելվածի հետ. https://m.imast.am/PfkZ/HFG

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 658 USD March 29, 2026
IMAST app 5935 USD March 22, 2026